Հռոմի պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին
Հռոմի պապ Լևոն XIV-ն ընունել է Միլանի «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին և մարզչական կազմին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Միլանի «Ինտերը» պաշտոնապես հռչակվել է Իտալիայի Ա Սերիայի այս մրցաշրջանի չեմպիոն։ Չեմպիոնական խաղում (2-0) երկրորդ գոլը հեղինակեց Հենրիխ Մխիթարյանը (լուսանկարում՝ երկրորդ շարքում, ձախից՝ առաջինը)։ Այս հաղթանակի շնորհիվ հայ կիսապաշտպանը դարձել է Իտալիայի կրկնակի չեմպիոն, իսկ «Ինտեր»-ը Իտալիայի չեմպիոնությունը նվաճել է 21-րդ անգամ։

