Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Պատերազմ Արցախում
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին

Մակրոնը Հունաստանն էլ է փորձում մանրադրամ դարձնել Թուրքիայի դեմ. Էրդողանը սպառնում է, որ կկրկնվեն 100 տարվա իրադարձությունները

Ըստ թուրքական Yeni Safak պարբերականի, Ֆրանսիայի նախագահ՝ Մակրոնի կողմից միջուկային սպառնալիքները Թուրքիայի հասցեին, որոնք նա հնչեցրել էր Աթենքում իսկական բողոքի փոթորիկ է առաջացրել Թուրքիայում:

Ի պատասխան՝ թուրքերը խոստացան մեկընդմիշտ «լուծել»  Հունաստանի և Կիպրոսի հարցերը։

Ըստ պարբերականի վերլուծաբան Իբրահիմ Քարագուլի՝ Մակրոնն խոստացել է Հունաստանին, «միջուկային հովանոցով»  ապահովել, ինչը թուրքերի ծիծաղն է առաջացրել:

Մարդ, ում  ապտակում է իր կինը, և ում ծաղրում է Թրամփը, կշիռ չունի համաշխարհային քաղաքականության մեջ, փորձում է մասնակցել բոլոր հավաքներին և գիտակցաբար առաջ մղել իրեն, զգալով, իբր «նորօրյա Նապոլեոն», պարզապես ծիծաղի առարկա է դարձել միջազգային հարթակում, նշում է վերլուծաբանը:

«Մակրոնը և Ֆրանսիան փոքր խաղացողներ են: Մեզ համար Ֆրանսիայի առաջնորդի խոսքերն ու սպառնալիքները բացարձակապես ոչինչ չեն նշանակում։ Ի վերջո, նրա ղեկավարությամբ Ֆրանսիան շարժվում է դեպի 21-րդ դարի գլխավոր պարտվողի դիրք։ Հինգերորդ Հանրապետությունը վտարվել է Կենտրոնական Աֆրիկայի բոլոր երկրներից։ Նույնիսկ նախկին ֆրանսիական գաղութները դա լուրջ չեն ընդունում»,- նշում է թուրք վերլուծաբանը։

Աֆրիկայում իր ռեսուրսները կորցնելով՝ Ֆրանսիան բախվում է լուրջ տնտեսական ճգնաժամի։ Աշխարհաքաղաքական առումով երկիրը կորցրել է իր նախկին ազդեցության մեծ մասը թե՛ Աֆրիկայում, թե՛ Մերձավոր Արևելքում։ Ավելին, համաշխարհային ասպարեզում Մակրոնին այլևս լուրջ չեն ընդունում, և Ֆրանսիան այլևս չի համարվում առաջատար խաղացող, նշում է վերլուծաբանը։

Ֆրանսիացիները առաջինն էին, որ փախան Անատոլիայից, մասնավորապես Կիլիկիայից, և  հիմա նրանք փախչում են նաև Աֆրիկայից։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո ֆրանսիացիները՝ բրիտանական օգնությամբ և հունական բանակի ջանքերով, գրավեցին Գազիանթեփը, Շանլյուրֆան և Քահրամանմարաշը։ Սակայն, երբ սկսվեց թուրքական դիմադրությունը, նրանք առաջինն էին, որ փախան Անատոլիայից։

Ֆրանսիան ունի իր սեփական ցավերից շատերը։ Մինչև վերջերս Ֆրանսիան  ներկա էր  Աֆրիկայում  ամենուրեք, սակայն բոլոր տեղերից նա  ստիպված  նահանջում է։ Կենտրոնական Աֆրիկայի երկրները, մոտենալով Թուրքիային, ավելի ու ավելի են հեռացնում Ֆրանսիային։ Մակրոնն այս զայրույթն ուղղում է Թուրքիայի վրա, բայց այն լուրջ չի ընդունվում, նշում է թուրք վերլուծաբանը։

Ֆրանսիան ստիպված է խաղալ երկրորդական խաղացողների հետ, ինչպիսիք են Հունաստանը, Կիպրոսի հույն վարչակազմը, Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և այլ նմանատիպ երկրները և կառույցները: Նույնիսկ Միջերկրական ծովում ֆրանսիացիները չեն կարողացել զսպել Թուրքիային, նշում է վերլուծաբանը:

Հինգերորդ Հանրապետությունը, որը Սիրիայում քրդական ժողովրդական պաշտպանության ջոկատներին (YPG) ցուցաբերում էր ամեն հնարավոր աջակցություն, YPG-ի պաշտպանությունը համարում էր պատվի հարց և Lafarge-ի հետ համագործակցությամբ այդ  կազմակերպության համար հազարավոր կիլոմետրեր երկարությամբ ստորգետնյա թունելներ էր կառուցել, երկու շաբաթում կորցրեց իշխանությունը Սիրիայի Արաբական Հանրապետությունում։ Ֆրանսիան միշտ աջակցում էր սխալ խաղացողներին և, կորցնելով իր «գործընկերներին», դուրս էր գալիս այն շրջաններից, որտեղ ներկայություն ուներ։

«Հունաստանը միջուկային հովանոցով պաշտպանելու» մոտեցումը կարող է ինքնասպանական լինել ոչ միայն  Ֆրանսիայի, այլև Հունաստանի համար։ Կարծում եմ՝ նրանք պատշաճ կերպով հաշվի չեն առել այս բառերի իմաստը, իրենց օգտագործած սպառնալից լեզուն և հնարավոր հետևանքները, նշում է  թուրք վերլուծաբանը։

Հունաստանի և Կիպրոսի հույն վարչակազմի ռազմական գործընկերությունը Իսրայելի հետ, նրանց տարածքում ամերիկյան բազաների ստեղծումը և Էգեյան կղզիների ամերիկա-իսրայելական զենքով զինումը արդեն գնահատվել են որպես «անխուսափելի սպառնալիք» Թուրքիայի համար: Այժմ Ֆրանսիան միացել է այս ճակատին՝ Իսրայելի և Հունաստանի կողքին: Մակրոնը իր երկիրը դրել է Թուրքիայի դեմ առաջնագծում:

Նայեք Հորմուզի նեղուցին և մտածեք Սևծովյան նեղուցների մասին: Էգեյան ծովում և կղզիներում ռազմական ներկայությունը իրականացվում է՝ Բոսֆորը հաշվի առնելով: Այդ դեպքում անհրաժեշտ է «լուծում» տալ,  Արևմտյան Թրակիայի և կղզիների վերաբերյալ հարցին: Էգեյան ծովի ծովային քարտեզը պետք է վերանայվի և կվերանայվի: Անատոլիան պետք է վերականգնի իր «բնական սահմանները»:

Հունաստանը և Կիպրոսի հույն վարչակազմը ձևավորել են ընդհանուր ճակատ։ Նրանք կնքում են ռազմական համաձայնագրեր և անցկացնում են զորավարժություններ։ Եվ նրանք այլևս նույնիսկ անհրաժեշտ չեն համարում թաքցնել այն փաստը, որ դա անում են Թուրքիայի դեմ։ Այս խաղացողները ձևավորում են արևմտյան ճակատ, որը ձգվում է Արևելյան Միջերկրական ծովից մինչև Սև ծով։ Այն վայրերը, որոնք մենք անվանում ենք ՆԱՏՕ-ի բազաներ, ծառայում են որպես Իսրայելի բազաներ։

Կիպրոսի հունական մասը և Հունաստանը վերածվել են  իսրայելական կայազորների: Էգեյան ծովը դադարել է  լինել թուրք-հունական խնդիր: Երկու երկրները վերածվել են արդեն  հակաթուրքական ճակատի:

Սրանք պաշտպանական քայլեր չեն, այլ հարձակման նախապատրաստություններ։ Ռազմական ուժերի կենտրոնացումը Հունաստանում և Էգեյան ծովի կղզիներում, ինչպես նաև՝ Հունաստանի, Իսրայելի և Կիպրոսի հույն վարչակազմի միջև ռազմական դաշինքը՝ այս ամենը նպատակ ունի վերահսկողություն հաստատել Ստամբուլի և նեղուցների նկատմամբ։

Թուրքիան մի երկիր է, որը փոխում է խաղի կանոնները Պարսից ծոցից մինչև Արևելյան Աֆրիկա ձգվող լայն տարածքում՝ ստեղծելով նոր կանոններ և մեծացնելով իր ազդեցությունը Միջերկրական ծովում։

Ուշադրություն դարձրեք, թե ով կզբաղեցնի իր տեղը «մեծ փոթորկի» մեջ և ինչպիսին է իրենց վերաբերմունքը  Թուրքիաի հանդեպ:  Իսրայելն ու Հունաստանը չեն կարող վախեցնել Թուրքիային։ Ֆրանսիան նույնպես չի կարող։  Արևելյան Միջերկրական ծովից մինչև Սև ծով ձգվող նախապատրաստվող հարձակման առջև կանգնած՝ Թուրքիան չի մնա պաշտպանողական դիրքում, այլ կմեծացնի սպառնալիքը իր կողմից իր թշնամիների հանդեպ։

Որպեսզի Անատոլիան վերականգնի իր «բնական սահմանները», այսինքն  Թուրքիաի մեջ ընդգրկվեն Արևմտյան Թրակիան և Էգեյան կղզիները, Անկարան պիտի վարի ավելի ագրեսիվ քաղաքականություն։ Մեկ սպառնալիքին բախվում է մյուսը։ Միայն պաշտպանությամբ  այլևս հնարավոր չէ լուծել այս խնդիրները։

Ոչ մի երկիր չի կարող պաշտպանվել ծովի զրոյական կետում։ Ոչ մի երկիր չի կարող պատանդ մնալ իր սեփական ափերի մեջ։ Հետևաբար, մինչ մյուս երկրները  կուտակում են օտարերկրյա ուժերը  մեր սահմանների մոտ, անհրաժեշտ է վերաձևավորել Էգեյան ծովի քարտեզը։ Սա վաղ թե ուշ տեղի կունենա և  Ֆրանսիան անզոր է կանխել դա, նշում է թուրք վերլուծաբանը։

Հարավային Կարոլինայի Սենատի թեկնածու Մարկ Լինչը հայտարարում է, որ ընտրվելու դեպքում Սուրբ Սոֆիան կհանձնի Հույն ուղղափառ եկեղեցուն: Քաղաքական գործիչը նաև մտադիր է ներկայացնել օրինագիծ, որը կարգելի Թուրքիայից բոլոր ներմուծումները մինչև Սուրբ Սոֆիան քրիստոնյաներին վերադարձնելը: Սա Արևմուտքի ենթագիտակցությունն է: Սա Ֆրանսիայի և Մակրոնի ենթագիտակցությունն է, զգուշացնում է թուրք վերլուծաբանը:

Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Իրանը, Եգիպտոսը և Պակիստանը պետք է հնարավորինս շուտ ստեղծեն «միասնական միջուկային վահան»։ Այս բոլոր երկրները պետք է դառնան միջուկային տերություններ։ Պետք է ստեղծվի տարածաշրջանային միջուկային հովանոց։ Ի վերջո, մեծ փոթորիկ է հասունանում և բոլոր երկրներին է սպառնում այն ահավիրքը, որն սպառնում է նաև Թուրքիային։

Մակրոնը այն տեսակի առաջնորդը չէ, որը կարող է անհանգստացնել Թուրքիային։ Ֆրանսիան այն տեսակի երկիր չէ, որը կարող է սահմանափակել Թուրքիային։ Բայց մենք ուշադիր հետևում ենք մեր  սահմանների վրա կուտակվող մութ ամպերին։ Մակրոնը պարզապես վաղ է բացահայտում իր ծրագրերը, Մակրոնը յուրօրինակ Արևմուտքի «Գիքորն է», ով նախապես հրապարակում է այն, ինչ մտածում է, սակայն դեռ չեն խոսում այլ արևմտյան երկրներում։ Եթե նրանք ծրագրեր են կազմում, ապա մենք էլ ենք պատրաստվում  մեր ծրագրերի կյանքի կոչմանը:

Մի երկիր, որը սպառնում է Թուրքիային միջուկային զենքով, այսուհետ կկորցնի իր քունը Բալկաններում, Միջերկրական ծովում, Մերձավոր Արևելքում, Կովկասում  և Աֆրիկայում։ Թուրքիան դա անում է և կշարունակի անել։ Բայց համբերատար, լուռ, առանց ավելորդ աղմուկի, ամենահարմար պահին... եզրափակում է իր վերլուծությունը թուրքական Yeni Safak պարբերականի վերլուծաբան Իբրահիմ Քարագուլին:

Ինչ խոսք, կարծես այս հոդվածը յուրօրինակ զգուշացում լինի նաև հայ հանրության համար, որպեսզի Հայաստանը չհայտնվի 100 տարի առաջվա իրավիճակում, երբ հակադրվեց Ռուսաստանի և Թուրքիայի հետ, հույսը դնելով արևմտյան դաշնակիցների վրա և դրա արդյունքում կորցրեց իր տարածքների ավելի քան 80 տոկոսը և Ալեքսանդրոպոլի խայտառակ պայմանագրի կնքումից Հայաստանին փրկեց միայն ռուսական 11-րդ բանակը:

Սակայն արդեն ուշ էր, և Կարսը, Իգդիը, Նախիջևանն ու Լեռնային Ղարաբաղը արդեն փրկել հնարավոր չեղավ:

Կարողացանք պահել միայն Զանգեզուրն ու Գյումրին:

Կարծես մեզ են  ուղղված  Հայաստանի Առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու խոստովանությունները այն ժամանակաշրջանի դասերի մասին:

Մեր ժամանակներում, պատմությունը գրեթե նույնությամբ կրկնվում է և մենք՝ հայերս, իրավունք չունենք արդեն երկրորդ անգամ հայտնվել նույն վիճակում, քանզի այս անգամ մեզ արդեն ոչ մի 11-րդ բանակ չի փրկի, և կկորցնենք Հայաստանը ամբողջովին:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>