Ռուսաստանում օտարերկրյա գործակալ ճանաչված Մաքսիմ Գալկինը Հայաստանում է. Նրան ուղեկցել է Ալեն Սիմոնյանը նշանածի հետ
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մեկնարկից հետո ընտանիքի հետ Իսրայել, ապա Կիպրոս արտագաղթած Մաքսիմ Գալկինն այս օրերին Երևանում է։ Հիշեցնենք, որ Հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովայի ամուսինը Ռուսաստանում ճանաչվել է օտարերկրա գործակալ։
Ուշագրավ է, որ երգչին պատմական Գառնի, Գեղարդ ուղեկցել է ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը՝ մոդել նշանածի հետ։
Աղբյուր՝ Panorama.am

