Մեր Հենրիխ Մխիթարյանը դարձավ Իտալիայի կրկնակի չեմպիոն՝ հեղինակելով նաև հաղթական գոլը
Իտալիայի ընթացիկ առաջնության 35-րդ տուրում առաջատար Միլանի «Ինտերը» ժամանակից շուտ ձևակերպեց չեմպիոնական տիտղոսը: «Ինտերը» 2-0 հաշվով հաղթեց «Պարմային»։
Հանդիպման հաշիվը բացել է Մարկուս Թյուրամը։ Երկրորդ խաղակեսում, 67-րդ րոպեին փոխարինման ելած Հենրիխ Մխիթարյանը կարճ ժամանակ անց, 80-րդ րոպեին արդյունավետ եզրափակեց Լոուտարո Մարտինեսի՝ տուգանային հրապարակի աջ եզրից կատարած լայնակի փոխանցումը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը, ինչպես նաև՝ «Ինտերի» չեմպիոնությունը:
Հուսանք, առաջիկայում կհաջողվի նվաճել նաև Իտալիայի ֆուտբոլային գավաթը:

