Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրում հյուրընկալվել էին ասորի համայնքի ներկայացուցիչները
Հատիս լեռան գագաթին՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրում, հյուրընկալվել էին ասորի համայնքի ներկայացուցիչները։
ԲՀԿ առաջնորդ, արձանի կառուցման գաղափարի հեղինակ և իրագործող Գագիկ Ծառուկյանն ամիսներ առաջ խոստացել էր, որ նրանց համար ստեղծվել է հնարավորություն՝ տեղում ծանոթանալու բացառիկ նախաձեռնությանը և մասնակցելու շինարարական աշխատանքներին:
Քրիստոսի արձանի կառուցման մեգանախագիծը բաց է հայ ազգի բոլոր բարեկամների համար՝ որպես համերաշխության, միասնականության և ընդհանուր արժեքների խորհրդանիշ։
Աղբյուրը` Panorama.am

