Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Պատերազմ Արցախում
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին

Ըստ թուրքական Milliyet-ի Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը

Թեհրանը խաղում է «հզոր Ամերիկայի» հետ, ինչպես երեխաները՝ խաղալիք խմորով, մինչդեռ Մոսկվայի ուրվագիծն ավելի ու ավելի հստակ է երևում նրա ետևում, նշում  է թուրքական Milliyet  պարբերականը: Արդեն պարզ է, թե ինչով կավարտվի ԱՄՆ-Իրան պատերազմը. Թրամփը կստորագրի պարտվողական համաձայնագիր և կհայտարարի որ հաղթանակն է տարել:

Իրանի ԱԳ նախարարի այցը Ռուսաստան, տպավորիչ էր նաև իր ձևով, նշում է պարբերականը:

Պուտինը դռան մոտ դիմավորեց Իրանի արտգործնախարարին։ Չնայած Լավրովն արդեն խոսել էր նրա հետ, Ռուսաստանի առաջնորդը նախ երկկողմ հանդիպում ունեցավ, որին հաջորդեցին ընդլայնված կազմով բանակցություններ։ Ռուսական հեռուստատեսությունը այցի ամբողջ ընթացքը հեռարձակեց գրեթե ուղիղ եթերում։

Այս տեսարաններից յուրաքանչյուրը կարող է ժամերով բանավեճի առարկա դառնալ, որի ընթացքում փորձագետները կվերլուծեն հետևանքները և կկատարեն եզրակացություններ: Այնուամենայնիվ, գլխավոր հարցը հետևյալն է. կարո՞ղ է Ռուսաստանը հանդես գալ որպես Իրանի տնտեսական փրկարար օղակ Հորմուզի նեղուցի ամերիկյան հակաշրջափակման ժամանակ:

Վերլուծաբանները նշում են, որ Մոսկվան, ըստ էության, կարող է նման փրկարար օղակ առաջարկել դժվարին ժամանակներում: Այնուամենայնիվ, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ նույնիսկ Չինաստանը չունեն ներկայիս լոգիստիկ խնդիրները լուծելու և նոր առևտրային ուղիներ ստեղծելու բարձր ծախսերը փոխհատուցելու կարողություն: Հետևաբար, Մոսկվայի ժեստերը պարտադիր չէ, որ նշանակեն որևէ էական փոփոխություն երկարաժամկետ հեռանկարում, նշում է պարբերականը:

Սակայն այսօր միջազգային հարաբերությունները չեն կառուցվում միայն ուժերի ռացիոնալ հավասարակշռության վրա։ Ամերիկան՝ իր ԿՀՎ-ով, Պենտագոնով և Վեցերորդ նավատորմով, երբեք չէր պատկերացնում, որ Իրանը պարզապես կփակի Հորմուզի նեղուցը և ամբողջ աշխարհը, այդ թվում՝ նավթով հարուստ երկրները, ինչպիսին է Միացյալ Նահանգները, կներքաշի տնտեսական ճգնաժամի մեջ։ Այնուամենայնիվ, նույնիսկ դիվանագիտական ​​պատմություն ուսումնասիրող առաջին կուրսի ուսանողները անմիջապես կտան հենց այդ պատասխանը պատերազմի հնարավոր հետևանքների մասին հարցին, նշում է պարբերականը։

2025 թվականին Հորմուզի նեղուցով անցնում էր օրական միջինը 20 միլիոն բարել նավթ, որը համաշխարհային արտահանման գրեթե մեկ քառորդն է։ Այժմ, բացառությամբ մոլլաներին տարանցման համար մեկ բարելի համար մեկ դոլար վճարողների և «բարեկամ» պետությունների մեկ կամ երկու տանկերների, Պարսից ծոցի երկրների ներդրումը նավթի համաշխարհային սպառման մեջ, գրեթե  վերացել է։ Եվ առաջարկի և պահանջարկի օրենքները արձակել են գնաճի հրեշին, որը սպառնում է աշխարի բոլոր երկրներին։

Սակայն Իրանը խաղում է «հզոր Ամերիկայի» հետ, ինչպես երեխաները՝ Play-Doh-ով։ Թեհրանը ներկայացրել է պատերազմը դադարեցնելու եռաստիճան ծրագիր։

Առաջին քայլը ռազմական գործողությունների դադարեցումն է և դրանց չվերսկսվելու իրական երաշխիքների տրամադրումը։

Երկրորդ քայլը ենթադրում է համաձայնության գալ այն մասին, թե ով է ապագայում վերահսկելու Հորմուզի նեղուցը։ Արդեն իսկ պարզ է, որ Իրանը Օմանի օգնությամբ կվերահսկի ջրանցքը։ Սա կլինի ԱՄՆ-ի և Իսրայելի պարտությունը։

Երրորդ քայլը վերաբերում է միջուկային հարցի շուրջ բանակցություններին «ապագայում»։ Մինչդեռ,  միջուկային ծրագիրն, իբր, այս ամբողջ խառնաշփոթի հիմնական պատճառն էր։ Այլ կերպ ասած՝ մոլլաները հստակեցրին, որ չեն հրաժարվի ուրանը հարստացնելու հնարավորությունից, նշում է թուրքական պարբերականը, հեգնելով ամերիկյան կողմի «հիմնավորումները», թե իբր իրենք «հաղթանակ են տարել Իրանի հանդեպ»։

Թրամփը, ցնցված, իր վրա  ևս մեկ մահափորձից, մերժեց իրանական այս առաջարկը։ Սակայն, կարծես թե, նա, ի վերջո, կստորագրի որևէ համաձայնագիր, որը նման կլինի Օբամայի և Թեհրանի միջև կնքված համաձայնագրին, չնայած, ժամանակին հենց Թրամփն էր քննադատում այդ համաձայնագիրը։ Եվ այդ ժամանակ նա որոշ ժամանակով կհեռացնի իրանական հարցը իր մտքից։

Ի դեպ, նշում է պարբերականը, իրանական իր պարտությունը կազդի նաև Թրամփի քաղաքականության վրա Ուկրաինայում:

Հենց այդ հանգամանքով էր նաև պայմանավորված Թրամփի հեռախոսազանգը Պուտինին և Կիևում ԱՄՆ-ի դեսպանի փոփոխությունը:

Զարմանալի չէր, որ այդ փոփոխությունները Զելենսկին անվանեց «ոչ դրական իրենց երկրի համար», իսկ Վենսի մասով ակնարկեց, թե վերջինս մտածում և գործում է ռուսական նարատիվների հիման վրա:

Այս ամենը ցույց է տալիս, թե ինչ աստիճանի է թուլացել ԱՄՆ-ն և դա կատարվեց հենց Իրանի շնորհիվ:

Հենց այդ պատճառով էլ Մոսկվայում Իրանի ԱԳ նախարար Արաղչիի ընդունելությունը արժանացավ բարձր հարգանքի պայմաններով, եզրակացնում է վերջում թուրքական  Milliyet պարբերականը:

Ինչ խոսք, երկրի ներկայացուցիչներին ընդունում են այլ երկրներում՝ հաշվի առնելով այդ երկրի ժողովուրդի դերն ու նշանակությունը ներկայիս միջազգային հարաբերություններում:

Իրանն իր վերջին քայլերով ապացուցեց, որ դառնում է ներկայիս աշխարում գլխավոր քաղաքական սուբյեկտներից մեկը:

Ինչ խոսք, պիտի բարի նախանձով մոտենալ այս խնդրին, մանավանդ, որ Իրանի դերի մեծացումը օրգանապես շահավետ է Հայաստանի համար:

Իսկ ներկայիս Հայաստանի իշխանության պահվածքը միայն ամոթի զգացում կարող է առաջացնել, ոչ միայն երկրի ներսում, այլև դրսում և հենց այդ պատճառով էլ մեր հանդեպ հարգանքը չի կարող լինել, ընդ որում ոչ միայն մեր դաշնակիցների, այլև հակառակորդների մոտ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>