Սա քաղաքական հետապնդում է Քաղաքական կյանքին փոխարինում է հանրային կյանքը. Վահե Հովհաննիսյան Սպառված իշխանության ախտանիշը. Սուրեն Սուրենյանց
6
Մինչև տարվա վերջ Հայաստանին սպասում են շատ դժվարին օրեր. Երվանդ Բոզոյան Օգոստոսի 6-ին` ժամը 12։00-ին ԲԴԽ շենքի դիմաց կանցկացվի ակցիա՝ Արեգնազ Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննության ձգձգման վերաբերյալ։ Որ էդ երեխան գա մորը տեսնի, դրանից արդարադատությունը կտուժի՞. Արթուր Խաչատրյանը՝ Արեգնազ Մանուկյանի մասին Փաշինյանը պանիկայի մեջ է․․․ մինչև տարեվերջ կատաստրոֆա է սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ես բարեգործություն անում էի, երբ Փաշինյանը սեղանների տակով վազվզում էր այս կողմ-այն կողմ, իրեն հովանավորներ էր ման գալիս. Ս. Կարապետյան Արեգնազ Մանուկյանը քաղբանտարկյալ է Եթե Վերաքննիչը չփոխի Արեգնազ Մանուկյանի կալանքը, 14-ամյակը աղջիկն առանց մոր պիտի դիմավորի․ փաստաբան Ինչու են աղմկում Գեբելսի հոգեզավակները Մարզիչներն աշխատավարձ չեն ստանում, իսկ երեխաները դրսում են մարզվում.«Մուլտի Գրուպ»-ի աշխատակիցները կրկին ակցիա են անում «Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը Պատերազմ Արցախում
37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա Սողոմոնյան ՔՊ-ականների հետ էթիկայի նորմերը հարգելու մասին պայմանավորվելը նույն է, թե Հիտլերի հետ պայմանավորվեին մարդու հիմնարար իրավունքներ հարգելու շուրջ Մինչև տարվա վերջ Հայաստանին սպասում են շատ դժվարին օրեր. Երվանդ Բոզոյան «Մուլտի Ուելնես»-ը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին «Դավաճան, լրտես» Դե Գոլն ու պատմության դատավճիռը Սա քաղաքական հետապնդում է Օգոստոսի 6-ին` ժամը 12։00-ին ԲԴԽ շենքի դիմաց կանցկացվի ակցիա՝ Արեգնազ Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննության ձգձգման վերաբերյալ։ Պարո՛ն Ալեքսանյան, ճի՞շտ եմ հասկանում, որ դուք 3-4 տարեկան հասակում ընկերուհու հետ մտել եք սրճարան և այնտեղ հաստավիզ ախրաննիկներ են եղել. Ֆարմանյանը՝ Ալեքսանյանին Որ էդ երեխան գա մորը տեսնի, դրանից արդարադատությունը կտուժի՞. Արթուր Խաչատրյանը՝ Արեգնազ Մանուկյանի մասին Մի՞թե հայ ժողովուրդը կշարունակի մնալ թմբիրի մեջ, եթե Փաշինյանը բանտարկի Գարեգին Երկրորդ Կաթողիկոսին. Սասունյան Քաղաքական կյանքին փոխարինում է հանրային կյանքը. Վահե Հովհաննիսյան Ստեփանավանում ՔՊ-ն ռևանշի է պատրաստվում. «Հրապարակ» ՌԻԱ «Դաղստան». Կանխվել է Դաղստան անօրինական հայկական արտադրանքի ներմուծման փորձը Սպառված իշխանության ախտանիշը. Սուրեն Սուրենյանց Ներկայիս քաղաքական իրավիճակը վերքաղաքական մեթոդոլոգիայով. ինչու հայերը, կոլեկտիվ մտքի առումով, չունեն ոչ խիղճ, ոչ բանականություն Ինչու՞ են կառուցապատողները սպառնում սնանկությամբ․ Արփինե Հովհաննիսյան Երևանում սուպերմարկետների ցանցի տնօրենի անշնչացած մարմինն են գտել «Հրապարակ». Արմեն Մելիքբեկյանը փոշմանե՞լ է «Հրապարակ». Պապիկյանի հետ կոշտ զրույց է կայացել. նույնիսկ մտադրություն ուներ Ալեն Սիմոնյանի ճակատագրին արժանացնել «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» դեմ առաջին խաղում Սեփականության իրավունքը քաղաքական խաղալիք չէ. Ռոբերտ Ամստերդամ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը երկարացվել է մեկ ամսով Նույնիսկ եթե Ծառուկյանը կորցնի բազմաթիվ բիզնեսներ ու առողջությունը, համոզված եմ՝ չի ափսոսա Փաշինյանին ընդդիմանալու համար. Աբովյան Սա կոչվում է рейдерский захват․ Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց Ակնհայտ է, որ Տիգրանաշենն իրենց համար անկլավ է. Աննա Գրիգորյան «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ փոխնախագահի պաշտոնում Հայկ Կոնջորյանի ընտրության քվեարկությանը Փաշինյանը պանիկայի մեջ է․․․ մինչև տարեվերջ կատաստրոֆա է սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գժի տե՞ղ եք դնում մարդկանց. Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ին Ես բարեգործություն անում էի, երբ Փաշինյանը սեղանների տակով վազվզում էր այս կողմ-այն կողմ, իրեն հովանավորներ էր ման գալիս. Ս. Կարապետյան Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի վարույթ է ընդունվել

Ըստ իսրայելայան The Jerusalem Post-ի՝ Նեթանյահուի պատճառով ԱՄՆ-ում Իսրայելի հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվում է

Իսրայելի հիմնադրման օրվա առթիվ Երուսաղեմ տանող գլխավոր մայրուղու երկայնքով ծածանվող ամերիկյան դրոշները,  ընդգծում են հրեական պետության վասալական կարգավիճակը ԱՄՆ-ից, գրում է  The Jerusalem Post -ը։

Ամեն տարի մայրուղիները զարդարված են լինում հպարտորեն ծածանվող սպիտակ և կապույտ իսրայելական դրոշներով՝ ի պատիվ անկախ Իսրայելի։ Սակայն այս տարի սիոնիստական ​​խորհրդանիշը կարևոր տեղ է զբաղեցնում  աստղերով  և շերտերով ամերիկյան դրոշի  հետ միասին։

Նեթանյահուն հույս ուներ, որ այդ քայլով նա կհրապուրեր, որ Թրամփը այցելեր Իսրայել:

Սակայն, Հայտնի է դարձել, որ Թրամփն, ամենայն հավանականությամբ, կմեկնի Իսլամաբադ, հույս ունենալով Իրանի հետ կնքել մի ինչ-որ համաձայնագիր։

«Իսրայելն այլևս չի ռմբակոծի Լիբանանը», - անցյալ շաբաթ  թվիթերում գրել էր Թրամփը։ «Միացյալ Նահանգները արգելել է նրանց դա անել։ Բավական է!!!»:

Այս գրառումը պարզապես իր ննջասենյակում հանկարծակի ձանձրացած նախագահի ուշ գիշերային խորհրդածություն չէր։ Դա ուղղակի հրաման էր, հրահանգ՝ իր հնազանդ հպատակներին, նշում է պարբերականը:

Իհարկե, Իսրայելը իր պատմության ընթացքում միշտ կախված է եղել այլ երկրների աջակցությունից։ Որքան էլ որ մենք ցանկանայինք մեզ ներկայացնել որպես անկախ ազգ, առանց մեր գործընկերների օգնության, հրեական պետությունը երբեք չէր ձևավորվի, նշում է պարբերականը։

Իսրայելի միջուկային ծրագիրը, որը թշնամական միջավայրում անվտանգության հիմնական երաշխիքն է, հնարավոր դարձավ միայն Երուսաղեմի և Փարիզի սերտ հարաբերությունների շնորհիվ՝ պետության ստեղծման սկզբնական տարիներին։ Ֆրանսիան այդ ժամանակ երկրի հիմնական զենքի մատակարարն էր։ 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո Միացյալ Նահանգները դարձավ Երուսաղեմի հիմնական գործընկերը միջազգային ասպարեզում և մնում է այդպիսին մինչ օրս։

Նախկինում Իսրայելի ղեկավարները ձգտում եին բարիդրացիական հարաբերությունն հաստատել, հավասարապես,  ԱՄՆ-ի երկու հիմնական ազդեցիկ կուսակցությունների հետ:

Սակայն Նեթանյահուն միտումնավոր խաթարեց Իսրայելի երկկուսակցական աջակցությունը Միացյալ Նահանգներում: «Լիկուդ» կուսակցության նախկին վարչապետ Իցհակ Շամիրը ներկայիս վարչապետին անվանեց «կործանման հրեշտակ»: Բիբին արդարացրեց այս մականունը՝ միտումնավոր խզելով տասնամյակներ տևած կապերը ամերիկացի դեմոկրատների հետ:

2026 թվականի մարտին Gallup-ը հրապարակեց իր ամենամյա համաշխարհային հարցման արդյունքները, որն ավարտվեց Իրանի հետ պատերազմի նախօրեին։ Արդյունքները ցույց տվեցին, որ ամերիկացի չափահասների միայն 54%-ն ուներ «շատ դրական» կամ՝ «հիմնականում դրական» կարծիք Իսրայելի մասին։ Սա ամենացածր ցուցանիշն էր 2000 թվականից ի վեր։

Հարցումը նաև բացահայտեց կուսակցական կտրուկ բաժանում: Հանրապետականների 83 տոկոսը դրական կարծիք ունի Իսրայելի մասին, ի տարբերություն դեմոկրատների 33%-ից պակասի: 50 միավորի տարբերությունը Gallup-ի պատմության մեջ ամենամեծն է, նշում է պարբերականը:

Մի օր այս ընտրությունները կրկին կհետապնդեն Իսրայելին։ Անցյալ շաբաթ ԱՄՆ Սենատը մերժեց երկու բանաձև, որոնք արգելում են  բուլդոզերների և զենքի վաճառքը Իսրայելին։ Այնուամենայնիվ, այն փաստը, որ 47 դեմոկրատ օրենսդիրներից 40-ը քվեարկել են «այո», ցույց է տալիս, որ Դեմոկրատական ​​կուսակցության ներսում Իսրայելի   նկատմամբ վերաբերմունքը կտրուկ փոխվում է դեպի վատ ուղությամբ։

Թերթը ահազանգում է, որ պատասխանատու Իսրայելի առաջնորդը կրկին կփորձեր վերականգնել Իսրայելի հանդեպ վստահությունը ամերիկյան դեմոկրատների շրջանում, սակայն հաստատ կարելի պնդել, որ Նաթանյահուն այդ քայլին չի գնա, քանի որ իր կողմից հռչակված մոտեցումները թույլ չեն տա, որ նա փորձի վերականգնել դեմոկրատների մոտ Իսրայելի հանդեպ վստահությունը:

Սակայն, չէ՞ որ մի ինչ-որ պահի, ԱՄՆ-ում կարող է փոխվել իշխանությունը, և իշխանության ղեկին կարող են հայտնվել դեմոկրատները:

Այդ դեպքում ի՞նչ պիտի անեն իսրայելցի գործիչները, որպեսզի ԱՄՆ-ի կողմից Իսրայելի հանդեպ աջակցությունը արմատապես չնվազի, քանի որ դրանից է կախված երկրի անվտանգությունը:

Հենց դրա համար, նշում է իսրայելական պարբերականը, պիտի ամեն ինչ անել, որ գալիք ընտրություններում, Նեթանյահուն այլևս հնարավորություն չունենա վերընտրվելու, կամ էլ՝ ընտրել տալու իր թիմակցին:

Քանի որ դրանով Իսրայելը կասկածի տակ կդնի իր ապագան, եզրակացնում է իր վերլուծությունը իսրայելական The Jerusalem Post -ը։

Պարզ երևում է, որ նույնանման քաղաքական հիվանդությունները տարբեր երկրներում, ցույց են տալիս, որ երկրների՝ ողբերգական վիճակների մեջ հայտնվելը, զգալիորեն սուբյեկտիվ պատճառներով է պայմանավորված:

Օրինակ, եթե 2018-ին Փաշինյանը չդառնար Հայաստանի ղեկավար, ապա պատմության ընթացքը կարող էր այլ ուղով ընթանալ, և Արցախը մենք չէինք կորցնի:

Ով գիտի, թե ինչ վտանգներ կարող են սպասել Իսրայելին, եթե Նաթանյահուի իշխելու ժամանակաշրջանը երկար լինի:

Հենց դրա համար էլ շահում են այն երկրները, որոնք ուրիշների սխալների վրա են սովորում:

Իսկ այն ժողովուրդները, որոնք նույնիսկ սեփական սխալներից հետևություն չեն կարող անել, հայտնվում են պատմության եզրին և վերանում են:

Եվ դա լրիվ արդարացված է պատմության և բնության զարգացման օրենքների տեսանկյունից:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>