Մարդիկ համատարած փոփոխություններ են ուզում Զելենսկու այցի հնարավոր հետևանքները Մեկ է` ծուռ են տշելու
28
Ներկայացվում են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնադրույթները (տեսանյութ) «Դադարեցնել երեսպաշտությունը և պաշտպանել ժողովրդավարությունը». Հայաստանի 6 կուսակցություն նամակ է հղել ԵՄ ղեկավարությանը «Հատիս» նախագիծը նոր շունչ է տվել այս տարածաշրջանին (տեսանյութ) ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին ղեկավարը երեք խորհուրդ է տվել Թրամփին Իրանի հարցում. The New York Times Արթուր Ավանեսյանին կալանավորեցին Հեղուկ գազի աննախադեպ թանկացում և դեֆիցիտ. «ժամերով հերթ ենք կանգնում, որ 5000 դրամի գազ ողորմանք». 5-րդ ալիք Գյումրիի համար յոթ նախագիծ՝ իրական լուծումներ Բերման է ենթարկել հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը Ո՞վ կարող էր կանգնած լինել Թրամփի վրա մահափորձի հետևում Քաղաքացուն խաբելու օրը չեղարկել հունիսի 7-ին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Թուրքիան ու Ադրբեջանն ուզում են Հայաստանի հետ անել այն, ինչն արեցին Նախիջևանի հետ․ Արման Աբովյան Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Բաքվում Հայաստանի դեսպանի լավագույն թեկնածուն Թորոսյան Արսենն է ԱԱԾ պահեստազորի սպաների միության կողմից մշակվել են թեզիսային առաջարկներ ԱԱԾ հեռանկարի վերաբերյալ Մարդիկ համատարած փոփոխություններ են ուզում Նոր անձնագրում Խոր Վիրապը հակառակ կողմից է պատկերված, որ Արարատը չերևա Ներկայացվում են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնադրույթները (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանում. հարյուրավոր վարորդներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների «Հունիսի 7-ին ձեզ քվե տվողները քվե են տալու Իլհամ Ալիևին». Ոսկան Սարգսյան Իրականացվել է խմելու ջրի նմուշառում, հայտնաբերվել են շեղումներ. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանի դեպքերի մասին Մանրամասներ Պռոշյան տանող կամրջի տակ տեղի ունեցած uպանությունից Ռուսական կողմը «Ջերմուկի» արգելափակման մասին ՍԱՏՄ-ին չի տեղեկացրել «Դադարեցնել երեսպաշտությունը և պաշտպանել ժողովրդավարությունը». Հայաստանի 6 կուսակցություն նամակ է հղել ԵՄ ղեկավարությանը Արհեստական խցանումներ՝ իշխանությունների անփույթ աշխատանքի հետևանքով (տեսանյութ) ՔՊ+Հանրապետություն+Հանրային ձայնի ընդունած որոշումները չե՛ն բխում քաղաքացիների շահերից (տեսանյութ) Զելենսկու այցի հնարավոր հետևանքները Ատամնաշարը ցույց տալով, գիրքը գրկած՝ նկարվում էր Էրդողանի հետ (տեսանյութ) Ալեն Սիմոնյանը ՔՊ ի Գիքորն է (տեսանյութ) «Հատիս» նախագիծը նոր շունչ է տվել այս տարածաշրջանին (տեսանյութ) Ապրիլի 29-ին Երևանի կենտրոնում ժամանակավոր կսահմանափակվի երթևեկությունը ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին ղեկավարը երեք խորհուրդ է տվել Թրամփին Իրանի հարցում. The New York Times Քաջարան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ զոհ և տուժածներ կան Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները Ալիեւը կօգնի Փաշինյանին․ գերիներ կվերադառնան Հայաստան ՀՀ-ում վարկառուների թիվը գերազանցում է 2 մլն 400 հազարը Մեկ է` ծուռ են տշելու Արթուր Ավանեսյանին կալանավորեցին Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ» Հայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթի խաղարկությունում Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ»

Մարդիկ համատարած փոփոխություններ են ուզում

Ես վերջին շաբաթները շրջում եմ մեր գյուղերով, տարբեր մարզերում։ Ուզում եմ կիսվել իմ տպավորություններով։

1. Մարդիկ համատարած փոփոխություններ են ուզում։ Կան տարիներով կուտակված պրոբլեմներ. ոչ ոք ո´չ փորձում է լուծել, ո´չ խոսել մարդկանց հետ, ո´չ էլ՝ մի լուծում առաջարկել։

2. Պրոբլեմների 80-90 տոկոսը ճիշտ կառավարման դեպքում շատ կարճ ժամանակում կլուծվի։ Ուղղակի պետք է հասկանալ պրոբլեմը ու ճիշտ լուծումը գտնել։

3. Մենք ունենք փայլուն ժողովուրդ՝ աշխատասեր, ազնիվ, իրոք հպարտ։ Դժվար կյանքից են մարդիկ կոտրվում, մարդիկ հիասթափվում են, որ իրենց պրոբլեմներին լուծում տվող չկա։

4. Գյուղացին մենակ է մնացել իր պրոբլեմների հետ։ Սա անթույլատրելի է։

Մարդիկ զրույցների ընթացքում նոր հարցեր են բարձրացնում, որոնք պետք է անպայման ներառել մեր ծրագրերում։

Գիտեք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագիրը կոչվում է «Առաջարկ Հայաստանին»։ Այս ծրագիրը ոչ թե գրվում է փակ սենյակներում ու ասում ենք՝ սա է, այլ հակառակը՝ գնում ենք ժողովրդի մոտ, գնում ենք գյուղեր, քաղաքներ, լսում ենք մարդկանց՝ իրենց հոգսը, խնդիրները, նաև՝ լուծման առաջարկները, ու հետո մասնագետներն էդ ամենը ի մի են բերում, իրենց լուծումները ներկայացնում ծրագրում։

Հիմա ինձ ժողովուրդը խնդրել է մի քանի հարցի ուշադրություն դարձնել.

ա. Վարկեր. մարդկանց պետք է օգնել։ Չկա ընտանիք, որ վարկեր չունենա, որոնց տոկոսները տարիներով մուծում են, բայց մայր գումարին հերթը չի էլ հասնում։ Էս հարցը պետք է լուծվի, ի վերջո բանկերը մեր քաղաքացուն պիտի ծառայեն, ոչ թե քաղաքացին՝ բանկերին։

բ. Մարդիկ շատ անհանգստացած են գյուղմթերքի սպառման ճակատագրով։ Քաղաքի կաբինետներում ասում-խոսում են, նկարահանվում, քաղաքական միավորներ են հավաքում, բայց գյուղացին անհանգիստ է, թե ԵԱՏՄ-ի հետ հնարավոր խնդիրների դեպքում ի՞նչ է լինելու իր բերքի հարցը։ Էսքան տարի էդ վարկերը վերցրել, այգի են դրել, ջերմոց են դրել, հիմա սկսել են բերք ստանալ, ու մարդկանց սրտերում վախ կա, որ եթե քաղաքական խնդիրներ սկսվեն, էլի´ առաջինը գյուղացին է տուժելու։ Ո´ր գյուղ մտել եմ, առաջին հարցերից մեկը դա է եղել։

գ. Տաքսիստների տուգանքների բալային համակարգը։ Ճիշտ չի բոլորի համար սահմանել նույն բալային համակարգը։ Մարդն առավոտից իրիկուն տաքսի է քշում, արդար քրտինքով իր տունն է պահում, մենք մի ստից խախտման համար էդ մարդուն դնում ենք անելանելի վիճակում։ Ո՞նց կարող է էդպես լինել։ Տաքսիստների և ընդամենը տնից աշխատանքի գնացողների բալային համակարգը չի կարող նույնը լինել։

դ. Հաջորդ խնդիրը, որը հատկապես սուր է Երևանում. գույքահարկի խնդիրը։ Անազնիվ օրենք է, չի կարելի այսպես։ Պետք է փոխվի օրենքը։ Մեր թիմը կոնկրետ առաջարկով է հանդես գալու։

Մենք շարունակելու ենք շրջել գյուղերում, քաղաքներում, բակերով, տներով, մարդկանց հետ խոսելու ենք, լսելու, ձևակերպելու խնդիրները, միասին գրելու ենք մեր առաջարկը Հայաստանին։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>