Տեղումները կշարունակվեն
Երևանում ապրիլի 25-ի գիշերը և առավոտյան ժամերին 26-27-ին, 29-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 16-19մ/վ արագությամբ։ Ապրիլի 25-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում ապրիլի 29-ի ցերեկը, 25-28-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Ապրիլի 25-ի գիշերն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։
Ապրիլի 25-ի գիշերը և առավոտյան ժամերին լեռնային շրջաններում, Լոռիի և Տավուշի առանձին նախալեռնային հատվածներում տեղումները կլինեն թաց ձյան և ձյան տեսքով։ Ապրիլի 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևմտյան`4-7 մ/։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

