Մալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Հայաստանի ժամանակակից ըմբշամարտի փայլուն ներկայացուցիչ, եզդի ժողովրդի զավակ Մալխաս Ամոյանը նվաճեց Եվրոպայի առաջնության 5-րդ ոսկե մեդալը։
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչում 77 կգ քաշային կարգում Ամոյանը հաղթեց վրացի Ռամազ Զոիձեին։

