Իշխող ուժի ներկայացուցիչ դպրոցի տնօրենը հանգիստ կարող է քարոզչություն անել, եթե դպրոցի տնօրենն ընդդիմադիր է՝ 15 րոպե չի անցնում... Դանիելյան
«Մարդը գնում է, պայմանավորվում տարածք վարձակալել շտաբի համար։ Սկզբում տարածքի տերը ասում է՝ հա, հետո ինչ-որ զանգեր են ստանում, ասում են՝ շառ ու փորձանքից հեռու, չեմ կարող տարածքը տրամադրել»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ դիմելով ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին։
Նա նաև նշեց, որ չի պատկերացնում, որ եվրոպական որևէ երկրում վարչական շրջանի ղեկավարը կանչի գյուղապետին կամ մարզպետը կանչի վարչական շրջանի ղեկավարին, ասի՝ «եթե համապատասխան ձայները չապահովես, քրեական գործ ես շալակելու, կամ այսքան տոկոս չապահվես, քեզ համար վատ է լինելու, գործարարին ասեն՝ մեզ համար չաշխատես, հարկայինը քո հետևից գալու է»։ Միաժամանակ Դանեիլյանը հավելեց՝ այնպես չէ, որ նախկինում նման արատավոր երևույթեր չեն եղել։
Հովակիմյանն ասաց, որ եթե իրենց ձեռքում կան փաստերն, տան իրեն. «Տվեք փաստը, որ որևէ մեկի վրա ճնշում է գործադրվել, գնանք այդ փաստի հետևից»։
«Պարոն Հովակիմյան ջան, փոքր երկիր է, ախր... որ ասում եք դեպքերը, բաները... Ես ժուչոկ դնելու, գաղտնալսելու, հեռախոսներ մտնելու հնարավորությունները չունեմ։
Տեսեք, իշխող կուսակցության ներկայացուցիչը, օրինակ, դպրոցի տնօրենը, շատ հանգիստ կարող է ցուցակներում էլ ընդգրկվել, քարոզչություն էլ անել, եթե հանկարծ դպրոցի տնօրենն ընդդիմադիր է լինում, 15 րոպե չի անցնում, իր դիմումի համաձայն գործից...»,- ասաց Դանիելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Աղբյուրը` Panorama.am

