«Ես չեմ ուզում Հռոմի պապ, ով քննադատում է ԱՄՆ նախագահին»․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Հռոմի պապ Լևոն 14-րդին՝ ասելով, որ իրեն պետք չէ պապ, որը դեմ է իր քաղաքականությանը։ «Ես չեմ ուզում Հռոմի պապ, ով կարծում է՝ նորմալ է, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Ես չեմ ուզում Հռոմի պապ, ով կարծում է՝ սարսափելի է, որ Ամերիկան հարձակվել է Վենեսուելայի վրա, մի երկրի, որը մեծ քանակությամբ թմրանյութեր էր մատակարարում Միացյալ Նահանգներ և, ավելի վատ, բանտերից ազատ էր արձակում մարդկանց, այդ թվում՝ մարդասպանների, թմրավաճառների, ուղարկելով մեր երկիր։ Եվ ես չեմ ուզում Հռոմի պապ, ով քննադատում է Միացյալ Նահանգների նախագահին»,- գրել է ԱՄՆ առաջնորդը՝ TruthSocial սոցիալական ցանցում։

