Ինչո՞ւ է ՀՀ-ում ՌԴ դեսպանը գնացել ԿԸՀ. Հովակիմյանի պարզաբանումը
«Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հանդիպման խնդրանքով դիմել էր մոտ երկու շաբաթ առաջ։ Ինքը եկել էր ծանոթանալու ընտրությունների նախապատրաստման ընթացքին, նաև ՌԴ ԿԸՀ նախագահի հնարավոր այցի նախապատրաստման համար»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ էր ՌԴ դեսպանը եկել ԿԸՀ, ի՞նչ կար քննարկելու։
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը Հայաստանի ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացնելու։ Վ.Հովակիմյանն ասաց, որ այսօր արդեն առաքելության առաջին՝ 14 հոգանոց կամզի վկայականները պատրասել են, որպեսզի ԱԳՆ միջոցով փոխանցվի ԱՊՀ գործընկերներին։
«Ռուսաստանի ԿԸՀ-ն արդեն մեր հրավերով է ժամանում։ Մենք բոլոր մեր գործընկերներ երկրների ընտրական մարմինների ներկայացուցիչներին հրավիրում ենք»,- ասաց Վ.Հովակիմյանը։
Նշենք՝ ԿԸՀ հաղորդմամբ, նախօրեին ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանության առաջին քարտուղար Ալեքսանդր Մալիշեւը ապրիլի 9-ին հյուրընկալվել են ՀՀ ԿԸՀ-ում։ Հյուրերին ընդունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Դեսպանը հետաքրքրվել է առաջիկա համապետական ընտրությունների նախապատրաստական ընթացքից։

