Իրանը դուրս կգա հրադադարի համաձայնագրից, եթե Իսրայելը շարունակի խախտել այն․ Tasnim
Լիբանանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ Սիդոնում գտնվող «Ալ-Զահրաա» համալիրի վրա իսրայելական օդային հարվածի հետևանքով զոհվել է հայտնի հոգևորական և համալսարանի պրոֆեսոր շեյխ Սադիք ալ-Նաբուլսին։
Անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան այսօր Press TV-ին ասել է, որ ամբողջ աշխարհը ականատես է լինում, թե ինչպես է սիոնիստական ռեժիմը խախտում փխրուն և ժամանակավոր հրադադարը, և որ Իրանը կարող է ցանկացած պահի համապարփակ պաշտպանության դիմել։
Իրանական Tasnim-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին, գրում է, որ Իրանը դուրս կգա հրադադարի համաձայնագրից, եթե Իսրայելը շարունակի խախտել այն՝ կրկին հարձակվելով։

