Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում
Դիտել նաև
Արթուր Հովհաննիսյանի տան վարձը պետբյուջեից է վճարվել
«Թույլ չենք տալու խաղահրապարակի տեղում 18-հարկանի շենքեր կառուցել»․ Արթուր Չախոյան
Սամվել Ալեքսանյանի ընկերությանը հերթական անգամ ազատվեց մաքսատուրքից
Ինչո՞ւ ինչ-որ միջազգային կազմակերպություն պետք է պարեկի մեր երկրով անցնող, կոնֆլիկտավտանգ ճանապարհը․ Խաչատրյան
«Nike-ի զեղչի քարտով ո՞նց կարելի է պատրաստվել ահաբեկչության»․ Արթուր Սուքոյան
Օլիմպիական խաղերի չեմպիոն, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ժամանակավորապես դադարեցնում է մրցելույթները։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Անվանի հայ ըմբիշը (97 կգ) չի մասնակցի առաջիկա մրցաշարերին, այդ թվում՝ մոտեցող Եվրոպայի առաջնությանը: Այս մասին Առաջին ալիքի եթերում տեղեկացրել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։ Մասնագետի խոսքով՝ Ալեքսանյանն այժմ շարունակում է բուժումների գործընթացը, իսկ նրա փոխարեն 97 կգ քաշային կարգում մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանի աշխարհի Մ-23 չեմպիոն Հայկ Խլոյանը։

