Խոշոր ավտովթար Երևանում. վեց վիրավոր կա
Այսօր՝ մարտի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում Ռոստովյան-Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են Lexus և Hongqi մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Hongqi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ «Արտ Լանչ» սննդի կետի մուտքի մոտ։Ըստ նախնական տեղեկությունների վիրավորների մեջ կա նաև վրաերթի ենթարկված։

