Ավինյանի եկամուտներն աճել են. քանի՞ միլիոն է հայտարարագրել Գագիկ Ծառուկյանն այցելել է Թալին (տեսանյութ) Ինչպես է կերտվում պատմական պարտությունը
17
Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Պատերազմ Արցախում
Փաշինյանի ոստիկանությունը Պապիկյանի հրամանով Տաշիրի գյուղերում ճնշումներ է գործադրում Սամվել Կարապետյանի կողմնակիցների վրա, կան բազմաթիվ ձերբակալվածներ Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Ա՛յ շան որդի․ Մակրոնն իրեն դրել է փոքրիկ Նապոլեոնչիկի տեղը (տեսանյութ) Տռուսիկ-մայկա տպելու աշխարհի չեմպիոններ են դարձել (տեսանյութ) Խորհուրդ՝ «ներքնաշորերի» մասնագետ 9%-ոց Ավինյանին (տեսանյութ) Նորից սուտ, նորից մանիպուլյացիա՝ Երևանի քաղաքապետարան-ի կողմից (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը և մշակույթի մի խումբ գործիչներ քննարկել են Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը, ներհասարակական կյանքում արձանագրվող ցավալի զարգացումները Ավինյանի եկամուտներն աճել են. քանի՞ միլիոն է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանը լաչառություն է անում (տեսանյութ) Ապարանի ավագ դպրոցի տնօրենը դասապրոցեսը դադարեցրել է, աշակերտներին տարել Փաշինյանի քարոզարշավին Կրակnցներ՝ Երևանում. Փարպեցի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակnցներ Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Ավինյա՛ն, դու քաղաքապետ ես, ոչ թե մայկա-տրուսիկ տպող. Ծառուկյան (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Թալին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ճողվածք է ստացել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես ձեզ անհաջողություն եմ մաղթում. քաղաքացին՝ Փաշինյանին (տեսանյութ) ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ» Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ» Ինչպես է կերտվում պատմական պարտությունը Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը փախնելու են․ նրանք հաղթելու շանս չունեն (տեսանյութ) «Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել Ինչպես է թիկնապահը «շպրտում» Փաշինյանին մոտենալ ու լուսանկարվել փորձող երեխային Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է

Նախ՝ կարելի է հայելու առջև կանգնել.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ծաղկազարդ էր: Հազարավոր ու հազարավոր հայ քրիստոնյաներ գնացել էին եկեղեցիներ՝ Սուրբ պատարագի: Մարդիկ պարզապես գնացել էին եկեղեցի: Չէին պլանավորել, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմ հայտարարած Փաշինյանը պիտի իր թիկնազորով գա ու պատարագի կեսից մխրճվի հավատացյալների բազմության մեջ: Հետևանքը՝ քաշքշոց, հարվածելու փորձ, թիկնապահներից մեկի կողմից հարված ներկաներից մեկի դեմքին, հրմշտոց, վիրավորական բառեր, բերման ենթարկվածներ, երեք ձերբակալված, քրեական վարույթ...

Վստահաբար, շատերը համացանցում, տարբեր սոցցանցային հարթակներում տեսել են Երևանի Սուրբ Աննա եկեղեցում կիրակի օրը տեղի ունեցած միջադեպի ու դրա տարբեր դրվագների մասին տեսանյութերը, հրապարակումները: Բայց նախքան մեր բուն ասելիքին անցնելը, հստակ արձանագրենք հետևյալը. որքան էլ բնական է հասարակության ռեակցիան նման՝ փորձանքաբեր, Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը չսպասարկող իշխանությունների հանդեպ, այնուամենայնիվ, ֆիզիկական բռնությունը, նույնիսկ դրա փորձ անելն անթույլատրելի է: Բացի այդ, դատելով ամենից՝ փաշինյանական իշխանության ներկայացուցիչները կարծես հենց նման դրսևորումներ «ստանալու» են ձգտում՝ հասարակության դեմ ռեպրեսիաների դիմելու, ոստիկանական «բեսպրեդելի» դիմելու և «արյուն տենչացողների» ֆեյք պատկեր ձևավորելու ուղղությամբ պատրվակներ ունենալու համար:

Լավ, իսկ ի՞նչ էր Նիկոլ Փաշինյանի արածը: Այստեղ հանրային տիրապետող կարծիքն այն է, որ դա սադրանք էր: Հստակ, գիտակցված, նպատակային սադրանք: Առհասարակ, դեռևս 2021-ի ընտրություններից առաջ, ասենք՝ դրանից հետո էլ շատերն էին նկատում, որ Փաշինյանը կարող է ինչ-ինչ սադրանքներ կազմակերպել, որպեսզի հանրությանը ներկայանա որպես տուժող: Իսկ ինչո՞ւ են շատերը կատարվածը բնորոշում հենց որպես սադրանք: Կարծում ենք՝ նման գնահատական տալու հատկանշական պարագաներն ակնհայտ են:

Տեսեք. արդեն շուրջ մեկ տարի շարունակ Նիկոլ Փաշինյանը և նրան ձայնակցող «առաջին շարքի» քպականներն ամենավայրագ եղանակներով ու արտահայտություններով զազրախոսում են Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդների հասցեին, գործնականում պատերազմ են մղում Հայ առաքելական եկեղեցու դեմ, հալածում են սիրված ու հեղինակություն ունեցող բարձրաստիճան հոգևոր հայրերի, կալանավորում են, բանտարկում: Միջանկյալ արձանագրենք, որ, չնայած այդ բոլոր ռեպրեսիաներին ու ճնշումներին, Փաշինյանը Եկեղեցու դեմ արշավում ակնհայտորեն տապալվել է: Բայց տվյալ պարագայում էականն այն է, որ այդ ամենի խորապատկերում մեկ էլ Նիկոլ Փաշինյանը, թիկնազորով ու «քաղաքացիական հագնված» օպերներով շրջապատված, մեկ էլ ու... մտնում է Երևանի կենտրոնում գտնվող եկեղեցի, ընդ որում՝ հատուկ այն ժամանակ, երբ Պատարագն արդեն սկսված է, իսկ եկեղեցին՝ լեփ-լեցուն: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը, հրաշալի իմանալով, որ եկեղեցու ներսում իր քարոզիչների կողմից բերված կամ բեմականացված «ժողովուրդը» չէ, այլ իրական ժողովուրդը, «մտնում» է բազմության մեջ:

Մտնում է՝ շատ լավ տեղյակ լինելով, որ հանրության ճնշող մեծամասնությունը, տարբեր հարցումներով՝ 65-70 տոկոսը, ուղղակիորեն չի ընդունում իրեն, եթե չասենք՝ ատում է: Հանրության մեծամասնությունը հենց միայն Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի անունը լսելիս ափերից դուրս է գալիս: Այդ դեպքում, էլ ի՞նչ է դա, եթե ոչ՝ ամենաուղիղ սադրանք: Այսինքն, նա ինքը ցանկանում է, որ «մի բան լինի», այլապես ինչու է խցկվում լեփ-լեցուն եկեղեցի՝ իմանալով հայ ժողովրդի մեծ մասի ծայրահեղ բացասական վերաբերմունքն իր հանդեպ:

Ի դեպ, հատկանշական է, թե իշխանական ռեպրեսիվ մարմինները ինչ հոդվածի հատկանիշներով են «գործ» հարուցել: Ստանդարտ դարձած «խուլիգանությունից» բացի (297-րդ հոդվածի 1-ին մաս), մի հատ էլ 452-րդ հոդվածի 3-րդ մասն են հավելել, այն է՝ «պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը»: Սա մենք չենք ասում, Փաշինյանի իշխանությանն սպասարկող ՆԳՆ-ն է ասում: Հարց է ծագում. այդ ի՞նչ «օրինական ծառայողական» կամ «քաղաքական գործունեությամբ» էր պայմանավորված Փաշինյանի՝ եկեղեցի մտնելը: Այդ երբվանի՞ց է եկեղեցի գնալը դարձել «քաղաքական գործունեություն»: Ստացվում է, որ հենց փաշինյանական «իրավապահ մարմիններն» են ընդունում ու արձանագրում, որ եկեղեցի գնալը Փաշինյանի դեպքում բացառապես «քաղաքական գործունեություն» է: Մի խոսքով, նույնիսկ Փաշինյանի ՆԳՆ-ն ընդունեց, որ կատարվածը «քաղաքական ակցիա» էր, հասկանալի է՝ իրենց ղեկավարի կողմից:

Կատարվածի առնչությամբ կա ևս մեկ կարևոր շերտ, որը չի կարելի անտեսել: Բացի այն, թե Փաշինյանն ու իր քպական թիմն ինչ աղետներ ու ավերներ են բերել երկրի ու ժողովրդի գլխին, իրենք նաև տարիներ շարունակ ատելություն ու թշնամանք են սերմանել: Ու դեռ «էն գլխից» ակնհայտ էր, որ դրա պտուղները միայն այլոք չեն քաղելու, իրենք էլ են քաղելու: Այն, որ տարիներ առաջ մարդիկ զգուշացնում էին, թե նման «քամիներ» մի ցանեք, որպեսզի «փոթորիկ» չհնձեք, իրենք չլսելու տվեցին: Հիմա հարկադրված են լսել: Ավելին, տեղի ունեցածով ևս մեկ անգամ համոզվեցինք, որ Նիկոլ Փաշինյանը, ի լրումն նրա, որ ասելիք չունի, նա չունի նաև առաջարկելու ոչինչ՝ բացի ատելությունից, մաղձից, թշնամանքից:

Թե՛ իր հետ կատարվածը, թե՛ տարբեր քպականների, մերձքպականներին առնչվող դրսևորումները ցույց են տալիս, որ առանց բեմականացված, առանց դրածո կեղծ «պապի», «տատի», «հորքուր», «մորքուրների», իրենք չեն կարող հանգիստ, անկաշկանդ «մարդամեջ դուրս գալ»: Այսինքն, իրենց թիկնապահներ, պահպանողներ, համազգեստով կամ անհամազգեստ ոստիկաններ են պետք, պահապաններ...

Ու պետք չէ այդ ամենի մեջ «հետքեր», «պատվիրատուներ», չգիտես թե ինչեր որոնել: Փաշինյանն ինքը զարմանահրաշ «վարկածներ» է բարձրաձայնում, թե՝ այսինչն է կազմակերպել, այնինչը: Ծիծաղելի է ու զավեշտական: Մանավանդ, որ կասկածյալներից երկուսը երկվորյակ եղբայրներ են, դպրոցականներ (ավագ դպրոցի սաներ): Երկրորդ՝ ինչ-որ բան կազմակերպելու համար պետք է նախապես տեղյակ լինել, թե օրինակ՝ Փաշինյանն ուր է գնալու: Իսկ նրա նախօրեի շարժը, վստահ ենք, անգամ իր թիկնազորի համար է անակնկալ եղել: Երրորդ՝ արդեն որերորդ անգամն է, որ Փաշինյանն ու քպականները փողոցում հանդիպում են սուր հակադրության, հենց որ նրանց շրջակայքում լինում են չթատերականացված, «չբերված» անձինք: Եվ հետո, եթե քպականները կատարվածի (կատարվածների) համար կազմակերպիչ ու մեղավոր են փնտրում, ապա որոշ չափով կարող ենք օգնել նրանց՝ տեսնել այդ կազմակերպչին: Դրա համար նրանք պարզապես պետք է կանգնեն հայելու դիմաց: Հասկանո՞ւմ եք, Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը ցանկացած ընդդիմադիր գործչից և ուժից տասնապատիկ ավելին են արել՝ այժմյան վերաբերմունքին ու մերժմանն արժանանալու համար:

Ու իբր արածը քիչ է, հիմա դեռ մի բան էլ մուննաթ են գալիս բոլորի վրա ու գերադասում են ոչ թե պարզապես հեռանալ, այլ ավելին՝ իշխանությանը կառչած մնալու հայտ են ներկայացնում, սպառնում են պատերազմով, եթե իրենց չընտրեն, հոխորտում են, նման սադրանքներ են անում ու ոստիկաններին հրամայում հարձակվել խաղաղ բնակչության վրա: Տհաճ ու անդուր է այդ ամենը: Թեպետ, հոգեվարքի մեջ ի՞նչ դուրեկան բան կարող է լինել, եթե անգամ դա քաղաքական հոգեվարք է:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>