Իրաքում ԱՄՆ դիվանագիտական օբյեկտները ենթարկվել են նոր հարձակումների
Իրաքում ԱՄՆ դեսպանության լոգիստիկ կենտրոնը, որը գտնվում է Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ, և Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը ենթարկվել են հարձակման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Shafaq News-ը։
Ըստ լրատվական հարթակի տվյալների՝ հյուպատոսության վրա հարձակված անօդաչու թռչող սարքը հաջողությամբ խոցվել է, հասցված վնասի մասին չի հաղորդվել:
Վերջին մի քանի ժամվա ընթացքում ևս մի քանի անօդաչու թռչող սարք է կալանվել Բաղդադի օդանավակայանի շրջանում: Հարձակումների հետևանքների մասին տվյալներ առայժմ չեն հաղորդվել:

