«Տենց չնայես ինձ». միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հեռանալու ժամանակ
Քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում, որտեղ Ծաղկազարդի պատարագի էր մասնակցում ՔՊ ղեկավապր Նիկոլ Փաշինյանն՝ իր թիմակիցների հետ։
Մոտ 20 րոպե պատարագին մասնակցելուց հետո եկեղեցուց դուրս գալիս մի երիտասարդ փորձեց մոտենալ, սակայն Փաշինյանի թիկնապահները թույլ չտվեցին ու սկսեցին քաշքշել նրան հենց եկեղեցու ներսում։ Ներկաները բուռն կերպով իրենց վրդովմունքն արտահայտեցիօն կատարվածին։
«Ըտենց չնայես ինձ»,– ասաց քաղաքացին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աղբյուր՝ News.am

