Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Պատերազմ Արցախում
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին

Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը

Մեկ ամիս տևած ռմբակոծությունները ոչնչի չեն հանգեցրել։ Իրանը մնում է անկոտրում, գրում է The Economist-ը։ Թեհրանը ցույց  տվեց, որ ավելի ամուր է և՛ ցավ պատճառելու, և՛ դիմանալու հարցում, քան ԱՄՆ-ն։ Թրամփն այժմ ընտրության առաջ է կանգնած՝ սրե՞լ իրավիճակը, թե՛ բանակցել, չնայած առավելությունը ակնհայտորեն Իրանի կողմն է։

Թրամփը սպառնաց Իրանի քաղաքացիական էներգետիկ ենթակառուցվածքների պատժիչ ռմբակոծությամբ։ Թեհրանը նույնիսկ աչք չթարթեց, փոխարենը  շուկաները ցնցվեցին։ Հետևեց շտապ շրջադարձ։ Թրամփը հայտարարեց, որ իմացել է գաղտնի խաղաղության առաջարկների մասին և ձեռնպահ է մնացել հարվածներ հասցնելուց։ Այնուհետև Պենտագոնը հայտարարեց 82-րդ օդադեսանտային դիվիզիայի ստորաբաժանումներ տեղակայելու մասին։ Սա ենթադրում է, որ հակամարտության սրումը դեռևս հնարավոր է։ Ակնհայտ անորոշության պայմաններում իրանական ռեժիմը մնում է անկոտրում և, փաստացի,  ռազմավարական առավելություն է ձեռք բերել իր հակառակորդների նկատմամբ։

Այո՛, Իսլամական Հանրապետությունը լուրջ կորուստներ  կրեց։ Նրա ղեկավարության մի մասը և հարյուրավոր քաղաքացիական անձինք զոհվեցին։ Նրա օդային պաշտպանությունը ոչնչացվել է, նավատորմը և հրթիռային համակարգերը խիստ թուլացել են։ Այնուամենայնիվ, ռեժիմը դիմացավ։ Ինչպես մենք զգուշացրել էինք այս պատերազմի սկսվելուն պես, նրա գոյատևումը, որոշ իմաստով, հաղթանակ կլինի, նշում է պարբերականը։

Ներքին կյանքում ռեժիմի իշխանության վերահսկողությունը ոչ միայն չթուլացավ, այլև, ընդհակառակը՝ ամրապնդվեց  ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշման տակ:  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (IRGC) պահպանում է ամուր վերահսկողությունը: Ներքին հակառակորդները, լինեն դրանք էթնիկ անջատողականներ, թե դժգոհ քաղաքաբնակներ, պահպանում են  լռություն: Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարները, որոնք կազմում են մոտ 400 կիլոգրամ, հավանաբար թաղված են փլատակների տակ՝ անձեռնմխելի: Առավել զարմանալի է, որ Իրանը վերահսկողություն է հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ՝ արգելափակելով Պարսից ծոցից նավթի և գազի արտահանումը, որը կազմում է համաշխարհային մատակարարումների մեկ հինգերորդը:

Թեհրանի ասիմետրիկ պատերազմը՝ հրթիռների, էժանագին անօդաչու թռչող սարքերի և, հնարավոր է, նավագնացության դեմ ուղղված ծովային ականների օգտագործմամբ, ԱՄՆ-ին  հեռու է պահում ավելի կտրուկ քայլերից:

Նավթի համաշխարհային գների տատանումները փաստացի հայտնվել են Իրանից կախված վիճակում:

Իրաքում իրանամետ շիական խմբավորումները զինվում են  քրդերի և ամերիկացիների դեմ: Իսկ Լիբանանում Իրանի դաշնակից՝ «Հեզբոլլահը» կարող է վերականգնել իր  լեգիտիմությունը՝ որպես «դիմադրության» կազմակերպություն, քանի որ Լիբանանը վերջերս  ենթարկվեց  Իսրայելի կողմից հարձակման:

ԱՄՆ-ի  դաշնակիցները Պարսից  ծոցում չէին ուզում այս պատերազմը, բայց հիմա վախենում են, որ վիրավոր և անհնազանդ Իրանը կդառնա ավելի մեծ սպառնալիք, քան նախկինում էր։ Նրանց անվտանգության համակարգերը՝ թանկարժեք հակաօդային պաշտպանությունը, անբավարար դարձան  և նրանց տնտեսությունը պատանդի կարգավիճակում հայտնվեց  իրանական սպառնալիքների տակ։

Իսրայելի անվտանգությունը այս գործողության արդյունքում չբարձրացավ, քանի որ Իրանից եկող միջուկային սպառնալիքը չվերացավ։

Առանց ռեժիմի փոփոխության, բալիստիկ հրթիռների կիրառման սպառնալիքը չի վերանա, իսկ ռեժիմի փոփոխությունը հեռանկարում չի երևում:

Հրեական պետության ամենամեծ վախն այն է, որ Ամերիկայի հետ իր երկարատև կապերը կարող են վտանգվել: Պատերազմն արդեն իսկ խորապես ժողովրդականություն չի վայելում ամերիկացիների մեծ մասի շրջանում: Եթե զոհերի թիվն ավելի բարձրանա, բենզինի գները կտրուկ բարձրանան, իսկ շուկաները փլուզվեն, ո՞ւմ կմեղադրեն նրանք: Հանրապետական ​​աջակողմյաններից ոմանք արդեն բացահայտորեն մեղադրում են Իսրայելին դրա համար: Ընտրողները, հատկապես երիտասարդները, ավելի ու ավելի թշնամաբար են տրամադրված Իսրայելի նկատմամբ. Ամերիկայում իսրայելամետ լոբբիստները դժվար ժամանակներ են ապրում, նշում է բրիտանական պարբերականը:

Թրամփը իր պատերազմը հրահրեց  ամենաաններելի ձևով՝ առանց պատշաճ ռազմավարական հիմնավորում առաջարկելու։ Չնայած Թեհրանում ռեժիմի փոփոխության հասնելու վերաբերյալ օպերատիվ հաջողություններին և անհեթեթ պարծենկոտություններին, մարտադաշտում իրական հաղթանակները  տեսանելի չեն,  քանի որ քաղաքական ծախսերը մեծանում են, Թրամփի վրա ճնշումը  ուժեղանում են:

 Նա կանգնած է ընտրության առաջ՝ սրե՞լ իրավիճակը, թե՞ բանակցել։

Նա կարող է գայթակղվել կտրուկ սրել իրավիճակը՝ թիրախավորելով Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքները և նավթարդյունաբերությունը՝ հույս ունենալով ստիպել նրանց վերացնել նեղուցի շրջափակումը: Ծովային հետևակը կարող է գրավել Խարգ կղզին և դրա նավթային ենթակառուցվածքները, ափ իջնել կամ օկուպացնել նեղուցի կղզիները:

Սակայն այս բոլոր քայլերը իրական հաղթանակի չեն բերի Թրամփին, քանի որ ամերիկյան  օկուպացիոն ուժերը անմիջապես կդառնան հեշտ թիրախ։

Թրամփը ձգտում է ջնջել Ջիմի Քարթերի՝ 1980 թվականին Իրանում ռազմական արկածախնդրության հիշողությունը, բայց ռիսկի է դիմում ինքն էլ կրկնել այն։

Հետևաբար,  նշում է The Economist-ը,  չարյաց փոքրագույնը,  լուրջ բանակցություններ  վարելն է: Պակիստանի կառավարությունը պատրաստ է միջնորդել: Թրամփը պնդում է, որ Իրանին առաջարկել է 15 կետանոց ծրագիր, սակայն,  Թեհրանի պաշտոնյաները հերքում են, որ բանակցություններ ընդհանրապես տեղի են ունենում: Բանն այն է, որ  ԱՄՆ-ն  ​​նախկինում դիվանագիտություն է վարել անբարեխղճորեն՝ այն օգտագործելով որպես քողարկում սպասվող հարձակման համար և  զարմանալի չէ, որ Իրանը կասկածամիտ է դարձել ԱՄՆ-ի հետ նման բանակցություններ վարելու հարցում:

Հետևաբար, նշում է պարբերականը,  Թրամփը պետք է համաձայնվի լիակատար հրադադարի և ստիպի Իսրայելին կատարել այն։ Նեղուցի վերաբացման և Իրանի կողմից իր միջուկային ծրագրից հրաժարվելու վերաբերյալ բանակցությունները աներևակայելի դժվար կլինեն։ Եվ համաձայնագիրը, ամեն դեպքում, ավելի վատ կլինի, քան պատերազմից առաջ էր, քանի որ Թրամփը, առանց որևէ մտադրության, միայն ամրապնդել է «բազեների» դիրքերը Իրանում ՝ նրանց նեղուցում ազդեցության լծակներ տալով։ Արդյունքում, գոնե առայժմ, առավելությունը ակնհայտորեն Իրանի օգտին է և Թրամփը պիտի ընդունի այս իրողությունը:

Հակառակ դեպքում  կյանքի կկոչվեն կործանարար սցենարները բոլորի համար, որից Թրամփը հաստատ ավելի լավ դիրքերում չի հայտնվի, եզրակացնում է բրիտանական է The Economist պարբերականը:

Արտակ Հակոբյան
Zham.am
Լուսանկարում՝ The Economist-ի 2025թ. ապրիլի թողարկման շապիկը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>