Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ)
Հաղորդման ընթացքում քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» ծրագրի տնտեսական ու սոցիալական դրույթները, առանձնահատկություններն ու այն առաջնահերթ քայլերը, որոնք ներկայացվելու են ընտրողին հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ։
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը նաև նշել է. «Միջին ընտրողի հնչեցվող կամ չհնչեցվող հարցը լինելու է «Ինձ ի՞նչ»–ը։ Ընդ որում՝ դա վերաբերում է բոլոր շերտերին։ Մեկին հետաքրքրում է անվտանգությունը, մյուսին՝ կրթությունը, երրորդին՝ հացի գինը, չորրորդին՝ թոշակը։ Ամեն մեկն իր մոտիվացիան է ունենալու ընտրության ժամանակ։ Այսինքն՝ «Ինձ ի՞նչ»–ը բոլորի մոտ կա։ Այդ «Ինձ ի՞նչ»–ին պետք է պատասխանել»։

