Երկու բերման ենթարկված՝ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպից հետո
Քիչ առաջ անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը «Ազատության»-ը փոխանցել է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպից հետո բերման են ենթրակվել ակտիվիստ Միքայել Մարգարյանը և Արսեն Վարդանյանը, ով «Համահայկական ճակատ» կուսկացության անդամ է:
Միջադեպը տեղի է ունեցել Դեմիճյան փողոցում՝ խորհրդարանի հարևանությամբ:
Անհետ կորած զինծառայողների հարազատները արդեն մի քանի օր է՝ հավավքում են խորհրդարանի շենքի առջև ՝ պահանջելով հրապարակել 44-օրյա պատերազմի զեկույցը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալեն Սիմոնյանը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում, հայհոյել է քաղաքացուն։
Աղբյուր՝ Aysor.am

