Երբ օրով ասում եք՝ Ադրբեջանը հարձակվելnւ է մեզ վրա, չեմ կարողանում չհարցնել՝ պայմանավորվե՞լ եք. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
«Երբ օրով ասում եք՝ Ադրբեջանը հարձակվելու է մեզ վրա, չեմ կարողանում ինձ արդեն զսպել ու չհարցնել՝ պայմանավորվե՞լ եք»,- ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին։
Նա շարունակեց. «Որտեղի՞ց գիտեք այդ օրը, ժամը, որտեղի՞ց ձեզ այդ տեղեկատվությունը»։
«Երբ գալիս ու ասում եք՝ մենք չլինենք, պատերազմ է լինելու... Ձեզ համար նորություն ունեմ՝ դուք եղել եք, 8 տարի կաք, ու չեմ կարողանում հաշվել, քանի պատերազմ ու հարձակում է եղել պատերազմի վրա։
Երբ ասում եք՝ դուք լինեք, պատերազմ է լինելու։ Ժողովուրդ, էլի նորություն կա ձեզ համար՝ մենք եղել ենք 10 տարի ու պատերազմ չի եղել։ Տեսնո՞ւմ եք տարբերությունը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Աղբյուրը` Panorama.am

