Ցիկլոն է ներթափանցում. սպասվում է ջրի ելքերի մեծացում
Դիտել նաև
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը հունիսի 16-ի ցերեկը, 17-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 19-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 20-ի ցերեկը նույնքան կբարձրանա
Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Ցիկլոն է ներթափանցում. սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 3-6, այնուհետև կբարձրանա 8-10 աստիճանով
Ցիկլոն է ներթափանցում. սպասվում է ջրի ելքերի մեծացում Հարավից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 27-28-ը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով, առանձին շրջաններում ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ և քամու ուժգնացմամբ՝ 14-17 մ/վ արագությամբ:
Մարտի 27-ին Սյունիքում և Վայոց ձորի առանձին հատվածներում, մարտի 27-28-ը՝ Լոռիում և Տավուշում տեղումները կլինեն ինտենսիվ։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Սպասվող տեղումներով պայմանավորված՝ մարտի 27-28-ը հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա, Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում՝ զգալի։

