«Արմավիր» քրեակատարnղական հիմնարկում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Այսօր, մարտի 17-ին, ժամը 11:20-ի սահմաններում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի թիվ 1 կարանտինային խցում հայտնաբերվել է տղամարդու մարմին:
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք փոխանցվելու են Վաղարշապատի քննչական բաժին։
Shamshyan.com-ի տեղեկություններով` մահացածը մոտ 40-45 տարեկան տղամարդ է:
Մի քանի կալանավորներ ու դատապարտյալներ հայտարարել են հացադուլ։

