Փետրվարի 16-22-ը մայրաքաղաքում ծնվել է 376 երեխա
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, փետրվարի 16-22-ը մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 376 երեխա՝ 193 տղա, 183 աղջիկ:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

