Օրվա կադրը. Փաշինյանը Փարիզ էր գնացել... խնձոր ուտելո՞ւ
Նիկոլ Փաշինյանը թերևս որոշել է, որ մոտալուտ պաշտոնանկությունից հետո «սննդի փորձագետի» վիդեո բլոգ է վարելու:
Դե, տեսախցիկների առաջ կարկանդակ է ուտում, եգիպտացորենի կողր, սուջուխ...
Փարիզում, միջուկային էներգիայի գագաթաժողովի անցկացման սրահում, Փաշինյանը վերցրել է սեղանին դրված խնձորն ու «տնավարի» կերել: Ու դա հատուկ նկարել է տվել:
Ուտելիս ասում է. «Ես մեղավո՞ր եմ, որ գագաթաժողովում խնձորն առանց կտրելու են բերում»:
Այդ տեսանյութը սոցցանցերում միանգամից գրավել է շատերի ուշադրությունը: Օգտատերերից մեկը նկատել է, թե՝ «լավ է, այնտեղ չկտրած ձմերուկ չի եղել»:
Փաստորեն, անգամ խնձոր ուտելիս էլ Փաշինյանին հանգիստ չի տալիս իր «մեղավորության» հարցը: Դե իհարկե, ինքը ոչ մեղավոր է, ոչ էլ պատասխանատու, որ խնձորն առանց կտրելու են բերել: Մակրոնն է մեղավոր: Հաստատ:

