Իրանը հրթիռային և անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Բահրեյնում և ԱՄԷ-ում տեղակայված ԱՄՆ երկու ռազմական օբյեկտների
Իրանը հրթիռային և անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել ԱՄՆ երկու ռազմական օբյեկտների՝ Բահրեյնի Ալ-Ջուֆեյր շրջանի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Ալ-Զաֆրա ավիաբազայի վրա։ Հարվածների մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
«ԻՀՊԿ-ն հրթիռներով և հարձակողական անօդաչու սարքերով հաջողությամբ հարվածվել է ԱՄՆ զորքերի կենտրոնացման վայրում Ալ-Զաֆրա և Ալ-Ջուֆեյր բազաներում»,- ըստ ТАСС գործակալության՝ ասվում է հայտարարության մեջ։
Աղբյուր՝ News.am

