Բողոքի ակցիա՝ ՊՆ-ի դիմաց
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամներն ակցիա են իրականացնում ՊՆ-ի մոտ: «Ակցիա ենք իրականացնելու՝ փոխանցելով հիմնավորված փաստաթուղթ ՀՀ ինքնիշխան տարածքում Ադրբեջանի նոր ներխուժումների, դիրքային բարելավումների ու ամրացումների վերաբերյալ, այդ թվում՝ կոորդինատային տվյալներ։
Հիշեցնենք, որ նոր ներխուժումների վերաբերյալ հիմնավոր ինֆորմացիա հրապարակել է նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը, որի վերաբերյալ հանրությանը չի տրվել սպառիչ պատասխան»,- ավելի վաղ հաղորդագրություն էին տարածել նախաձեռնությունից:

