Իսրայելը հարձակվել է Լիբանանի վրա, առաջին իսկ ժամերին կա 31 զոհ
Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել է Լիբանանում հարձակողական գործողության մասին։
«Մենք հարձակողական գործողություն ենք սկսել «Հեզբոլլահի» դեմ...»: Մենք ոչ միայն պաշտպանողական, այլև հարձակողական դիրքերում ենք։ Մենք պետք է պատրաստվենք երկար օրերի մարտերին»,-«ՌԻԱ նովոստի» -ի փոխանցմամբ, ասել է նա զինվորական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ։
Զամիրը պնդում է, որ «Հեզբոլլահը» արշավ է սկսել Իսրայելի դեմ և պատասխանատու է լարվածության սրման համար։ Նա նաև հրամայել է նախապատրաստվել շարունակական հարձակողական գործողությունների։
Երկուշաբթի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի մի քանի շրջանների: Թել Ավիվը որպես թիրախ նշել է «Հեզբոլլահ»-ի թիրախները: Ըստ «Ալ Հադաթ» հեռուստաընկերության՝ զոհերից մեկը շարժման խորհրդարանական բլոկի ղեկավար Մոհամմեդ Ռաադն էր։
Լիբանանի իշխանությունների տվյալներով՝ Իսրայելի ագրեսիայի հետևանքով զոհվել է 31 մարդ, վիրավորվել՝ 149-ը: Նախագահ Ջոզեֆ Աունը ընդգծել է, որ Բեյրութը որևէ կապ չունի Իսրայելի վրա հրթիռային արձակումների հետ:
Աղբյուրը` Panorama.am

