Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հայտարարել են, որ «կպաշտպանվեն» Իրանից
«Մենք անհրաժեշտ միջոցներ կձեռնարկենք՝ մեր և տարածաշրջանում մեր դաշնակիցների շահերը պաշտպանելու համար», - ասվում է Եվրաեռյակի (Գերմանիա, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա) համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է DW-ն։
Երկրները Իրանին կոչ են արել «անհապաղ դադարեցնել իր անխոհեմ հարձակումները» և սպառնացել են «ռազմական պաշտպանական միջոցներ» կիրառել։ Փարիզը, Լոնդոնը և Բեռլինը նաև պայմանավորվել են այս հարցում համագործակցել ԱՄՆ-ի հետ։ Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ բրիտանական Typhoon կործանիչը իրանական անօդաչու թռչող սարք է խոցել Կատարի մերձակայքում։
Ինչպես հեռուստաալիքին հայտնել են Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունից, կործանիչի անձնակազմը դրոնի ոչնչացման համար «օդ-օդ» դասի հրթիռ է կիրառել։ Աբու Դաբիում տեղակայված ֆրանսիական զորքերի կենտրոնակայանին Իրանի կողմից հասցած հարվածի օրը, «Շառլ դը Գոլ» ավիակիրը գլխավորած ֆրանսիական ռազմածովային խմբավորումը դադարեցրել է Բալթիկ ծովում իր առաքելությունը և շտապ ուղղություն է վերցրել դեպի Միջերկրական ծովի արևելյան հատվածը:

