Մեր ու Թաթոյանի միավորումը նպատակ ունի իշխանազրկել Փաշինյանին
«Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան էջում զետեղել է 24News-ին տված հարցազրույցի տեսանյութի հղումն ու գրել. «Երեկ հյուրընկալվել էի 24news-ի տաղավարում, որտեղ խմբագիր Նարեկ Գալստյանի հետ թարմ հետքերով քննարկեցինք, թե ինչու ենք մենք որոշել միավորել մեր ուժերը «Միասնության թևեր»-ի հետ, ինչ է դա տալու ընտրողին, և ինչպես է ազդելու քաղաքական դաշտի ու ընտրությունների արդյունքի վրա: Հատուկ ուշադրություն ենք դարձրել գործող վարչախումբն ընտրություններով իշխանազրկելու կարևորության, և դրա համար անհրաժեշտ ազգային քաղաքական ուժերի համագործակցության հրամայականի վրա»:

