ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
26
Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Պատերազմ Արցախում
Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա

Բաց և գաղտնի պահվող փաստեր. 44-օրյա պատերազմին առնչվող Աննա Հակոբյանի պատասխանատվությունը չեղարկման և սակարկման ենթակա չէ

168.am-ը գրում է.
Փետրվարի 5-ին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ավարտել է Ալինա Պողոսյանի «Նապաստակի գլուխներ հագած» վեպը և դրանից հատկապես պատերազմական մի  դրվագ էր առանձնացրել՝ նշելով.

«Դրվագներից մեկում Միչիգանում մի գեղեցիկ երեկո ՀՀ-ից գաղթած հերոսները ընթրում և զրուցում են. «Ախպերս, մեր մոտ ամեն ինչ շատ պարզ ա։ Միջազգային էդ քո ասածները կռվի տեղը կապ չունեն։ Կամ խփում ես, կամ խփում են»։

«Մեր մոտ» ասելով` Հայաստանը նկատի ունեն, կռիվն էլ, որի մասին խոսում են, 44-օրյա պատերազմն է»:

Այստեղ հիշեցինք, որ մի նմանատիպ միտք էլ Նիկոլ Փաշինյանն էր (արդեն նախկին ամուսինը.- Մ.Պ.) ասել պատերազմի օրերին՝ 2020 թվականի հոկտեմբերի 16-ին, երբ ելույթ էր ունենում  հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված գումարտակի առաջ:

«Բայց ես ուզում եմ ասել, որ այդ բարեկամները, աշխարհի մեր բարեկամները կպաշտպանեն մեր ընտրությունը: Եթե մենք որոշենք պարտվել՝ նրանք կպաշտպանեն պարտվելու մեր ընտրությունը: Եթե մենք որոշենք հաղթել՝ նրանք կպաշտպանեն հաղթելու մեր որոշումը»:

Եվ՛ Աննա Հակոբյանը, և՛ Նիկոլ Փաշինյանը ճիշտ են ասել, և այս օրենքը գործում է նաև այսօր, սա է իրական աշխարհը: Խնդիրն այն է՝ ինչո՞ւ պարտվեցինք 44-օրյա պատերազմում, ինչո՞ւ բավարար «չխփեցինք»  կամ գուցե չթողեցինք, որ բանակը «խփի»,  ինչո՞ւ պատերազմի ժամանակ և դրանից հետո մեր ընտրությունը դարձավ պարտությունը, և շարունակում ենք այնպես անել, որ աշխարհը  Հայաստանի հաշվով  ընդունի միայն պարտությունը, ոչ թե հաղթելու իրավունքը,  ավելին, ինչի՞ ենք պարտությունը հաղթանակի անվան տակ վաճառել և վաճառում, իսկ այն երբեմն արյան գին է ունենում:

Հիմա վերադառնանք Աննա Հակոբյանի՝ փետրվարի 5-ի գրառմանը և Նիկոլ Փաշինյանից բաժանվելու մասին տեղեկության այսօրվա հաստատմանը (մի կողմ թողնելով մոտիվացիան, հետին մտքերը, նախընտրական աստառը, ֆարս կամ ոչ ֆարս լինելը),  որի համատեքստում Աննա Հակոբյանն անտեսում է 44-օրյա պատերազմում իր պատասխանատվության բաժինը:

Իսկ պատասխանատվության բաժին ունի, էական չէ՝ որպես Նիկոլ Փաշինյանի կի՞ն, Աշոտ Փաշինյանի մա՞յր, ՀՀ քաղաքացի՞, «Էռատո» ջոկատի հրամանատա՞ր, թե՞ բոլորը միասին վերցված: Էական չէ նաև, որ այս տարիներին պատերազմի համատեքստում Աննա Հակոբյանով  չեն  հետաքրքրվել ո՛չ իրավապահ, ո՛չ քննչական մարմինները, ո՛չ էլ 44-օրյայի քննիչ հանձնաժողովը:

Օրինակ, Աննա Հակոբյանը, հնարավոր է՝ ունենա պատասխան, թե 2020 թվականի հոկտեմբերի 2-6-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների միջև որքանո՞վ  շղթայական կապ կա:

Նշենք, որ, ինչպես բաց աղբյուրների հիման վրա մեր ուսումնասիրությունը ցույց է տվել,  Հակոբյանը 2020 թվականի հոկտեմբերի 2-ին եղել է Շուշիում, իսկ մեկ օր հետո՝ Ստեփանակերտում, և նույն ժամանակում լուրեր էին  շրջանառվել Ստեփանակերտի բնակչության տարհանման մասին, քաղաքը հրթիռակոծվել էր, որից հետո արդեն «Գյանջայի դեպքերի» հայտնի  թեման էր սկիզբ առել:

Աննա Հակոբյանը, բնականաբար, կիմանա՝ ինչպե՞ս է հնարավոր 2020 թվականի հոկտեմբերի 5-ին և՛ լինել ՀՀ կենտրոնական հավաքակայանում, և՛ Ստեփանակերտում:

2020-ի հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը դիմել էր վերջին մեկ տարում զորացրվածներին և խնդրել ներկայանալ Կենտրոնական հավաքակայան, չնայած որ, ըստ նրա, «մեր օրենսդրությամբ վերջին մեկ տարվա ընթացքում ծառայությունն ավարտածները, այսինքն, նրանք, ովքեր վերջին մեկ տարում են զորացրվել, ենթակա չեն զորակոչի»:

2020 թվականի հուլիսին զորացրված Աշոտ Փաշինյանն անմիջապես հետևել էր հոր կոչին և նույն օրը հավաքակայանից լուսանկար հրապարակել։

Հոկտեմբերի 7-ին Աննա Հակոբյանը «Երեք փխրուն աղջիկները» վերտառությամբ լուսանկար էր հրապարակել՝ թվագրված և նշված 5.10.2020թ., Ստեփանակերտ, որտեղ երևում է նաև Աշոտ Փաշինյանը:

Ավելին, 2020 թվականի հոկտեմբերի 2-ին էլ «Հայկական ժամանակը» տեսանյութ էր հրապարակել՝ «Աննա Հակոբյանն այցելել է Շուշիի ապաստարաններ և զրուցել բնակիչների հետ», որտեղ երևում է նաև Աշոտ Փաշինյանը:

Իսկ 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան էլ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ «Աշոտ Փաշինյանը կամավոր ներկայացել է ՊՆ Զ և ԶՀԾ Երևանի թիվ 4 տարածքային ստորաբաժանում (զինկոմիսարիատ) 2020 թվականի հոկտեմբերի 7-ին…»:

Տվյալ դեպքում դեռ մի կողմ ենք դնում, որ ՊՆ-ում խուսափել են պատասխանել՝ պատերազմի օրերին Ջրականում և Կուբաթլիում եղած Աշոտ Փաշինյանը երբվանի՞ց կամ ո՞ր օրվանից է եղել նշված հատվածներում, որքա՞ն է մնացել, ե՞րբ է դուրս եկել, որքանո՞վ նա առնչություն ունի Ալփաշա բարձունքից նահանջի  ու ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործի հետ:

Աննա Հակոբյանը լրջագույն  պատասխանատվություն ունի պատերազմի օրերին հրամանատարական կետում լինելու համատեքստում, երբ, ինչպես 168.am-ին հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ ««ղեկավար փաստաթղթերի համաձայն, հրամանատարական կետերում գործառութային պարտականություններ կատարող համապատասխան պաշտոնատար անձանց մուտք գործելու համար տրվում են մշտական կամ ժամանակավոր թույլտվություններ»:

Չմոռանանք, որ Աննա Հակոբյանը նաև կարևոր քննարկումներ է  ունեցել Բաքվում ցմահ դատապարտված Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի սենյակում: Ո՞վ է նման թույլտվություն տվել:

Հրապարակավ այլևս Նիկոլ Փաշինյանի կինը չհամարվող Աննա Հակոբյանը պատմելու բաներ ունի 2020 թվականի հոկտեմբերի վերջին կազմավորված «Էռատո» ջոկատի  հետ կապված, որը ո՛չ Արցախում, ո՛չ էլ ՀՀ տարածքում է մարտական գործողությունների մասնակցել, փոխարենը՝ բավարար տեղեկություններ են հավաքել և բանակի գույքը ոչ արդյունավետ օգտագործել, մեղմ ասած:

Ի դեպ, Աննա Հակոբյանը պետք է ասի՝ որտեղի՞ց է իրեն 11.000 դասալիքների մասին տեղեկությունը, արտահո՞սք, թե՞…

Ի դեպ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 44-օրյա պատերազմի օրերին ենթադրյալ 11.000 դասալիքների հարցը, մեր հարցմանն ի պատասխան, համարել էր ՊՆ շրջանակներից դուրս: Գուցե նրա համար, որ կանոնավոր զորքից դասալքություն չի՞ եղել:

Փաստերի այս շարքը կարելի է շարունակել, ավելին, վստահ ենք, որ կան շատ կարևոր փաստեր, որի մասին մենք չգիտենք, և սա ոչ միայն Աննա Հակոբյանի, այլ նաև, այսպես ասած, երբեմնի ամուսնու վերաբերյալ, ով ռազմական դրության ժամանակ իրեն գերագույն հրամանատարի լիազորություններ էր վերապահել:

Ի վերջո, Նիկոլ Փաշինյանն էր, չէ՞, 2024 թվականին ասել՝ «Ես այնքան ինֆորմացիա ունեմ այդ պատերազմի մասին, որ ամբողջ իրավապահ համակարգն իրար հետ վերցրած՝ դրա կեսի ինֆորմացիան էլ չունի», իսկ 2025 թվականի նոյեմբերին էլ հայտարարել՝ «վեց հատ էդպիսի հանձնաժողով էլ լինի, իմ ասածից ավելի ինֆորմացիա չի կարա հավաքի՝ ուղղակի էդ ինֆորմացիայի բացակայության պատճառով»:

Այսինքն, 44-օրյա պատերազմի համատեքստում  և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ այդ օրերին ակտիվություն դրսևորած Աննա Հակոբյանի ցանկացած բնույթի պատասխանատվություն ոչ ոք և ոչինչ չի կարող չեղարկել, այդ թվում՝ անպատասխան մնացած  հարցերին պատասխան տալու  առումով:

Ո՞վ գիտի՝ գուցե նախընտրական սցենարի տրամաբանության մեջ հասնենք նրան, որ երբեմնի կողակիցներն իրար դեմ «ցուցմո՞ւնք» տան՝ ում մեղքն է ավելի շատ պատերազմում պարտության համար, և ի՞նչ առաքելությամբ էր Աննա Հակոբյանը գործուղվել հրամանատարական կետ, և արդյո՞ք գործուղվել էր, թե՞ ինքնակամ էր գնացել… Սրանք՝ կեսկատակ-կեսլուրջ: Բայց, կրկնում ենք՝ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի ամուսնալուծության  փաստը մեզ քիչ է հետաքրքրում, ընդամենը  ցանկացանք հիշեցնել այն, ինչ Աննա Հակոբյանը  չի ցանկանում հիշել, առնվազն՝ կառավարական տանն իր հրաժեշտի տեսախոսքում:
Աղբյուր՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>