Հունիսի 7-ին ընտրություն է կատարվելու Հայաստանի Հանրապետության և «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի միջև. Սուրենյանց
««Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը, որը պետականորեն խրախուսվում է Բաքվում, դատարկ կարգախոս չէ, դա պետության, նախագահի աշխատակազմի մակարդակով խրախուսվող ծրագիր է»,-Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի դիմաց «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» քաղաքացիական նախաձեռնության բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նա ընդգծեց, որ երբ ադրբեջանցիներն ասում են «Արևմտյան Ադրբեջան», Հայատանի Հանրապետությունը նկատի ունեն։
«Հունիսի 7-ի ընտրությունները մեծ իմաստով քաղաքակրթական ընտրություններ են՝ ընտրություն է կատարվելու Հայաստանի Հանրապետության և «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի միջև, ամեն ինչը շատ հստակ է»,- ասաց Սուրենյանցը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Աղբյուրը` Panorama.am

