Արմավիրի մարզպետի որդին նշանակվել է նախարարի տեղակալ. Նա 4 օր առաջ էր ազատվել պաշտոնից
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, Կարեն Ղահրամանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ:
Համապատասխան որոշման մեջ ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Կարեն Ղահրամանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ»:

