Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Պատերազմ Արցախում
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին

Վրաստանի վարչապետ Կոբախիձեն շնորհավորեց Իվանիշվիլու 70-ամյակը՝ նշելով, որ նրա ջանքերի արդյունքում երկիրը փրկվեց մեծ չարիքից

Վրաստանի ներկայիս վարչապետ Իրակլի Կոբախիձեն երեկ ելույթվ հանդես եկավ, շնորհավորելով Իվանիշվիլիի 70-ամյակը, և, որի առթիվ, ներկայացրեց, թե ինչ հաջողությունների հասավ իրենց երկիրը այս վերջին 13 տարիների ընթացքում:

Մեզ համար էլ է դա կարևոր հասկանալ, քանի որ այն, ինչ կատարվեց 2012-ին Վրաստանում, մեզ մոտ սպասվում է այս տարվա հունիսին:

Եվ այսպես, փորձենք հասկանալ, թե ինչ պոտենցիալ հաջողությունների կարող է հասնել Հայաստանը, այս տարվանից սկսած:

Սակայն դրա մոդելավորման համար արժե վերհիշել, թե ինչի հասան վրացիները վերջին 13 տարիների ընթացքում:

Այն, որ վերջին չորս տարիների ընթացքում Վրաստանը պահպանել է խաղաղությունը, շարունակել է արագ տնտեսական աճը և հիմնարար կերպով ամրապնդել իր անկախությունն ու ինքնիշխանությունը՝ շնորհիվ Բիձինա Իվանիշվիլու է,  հայտարարել է  Վրաստանի վարչապետը։

Կոբախիձեն նշեց, թե 2011-ին Վրաստանում, գրեթե ոչ ոք չէր հավատում, որ հնարավոր կլինի Սաակաշվիլու իշխանությունը փոխել:

Այն ժամանակ Վրաստանում տիրում էր հոռոտեսական մթնոլորտ, նշեց նա:

Իվանիշվիլու դերը մեր երկրի ժամանակակից պատմության մեջ անփոխարինելի է։ Վրաստանի համար բացառիկ դժվարին ժամանակաշրջանում, երբ ոտնահարվում էին ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու արժանապատվությունը, բիզնեսի ազատությունը, սեփականության իրավունքը, լրատվամիջոցների ազատությունը և այլ հիմնարար արժեքներ, և երբ արտաքին վերահսկողության տակ գտնվող կառավարությունը մշտական ​​սպառնալիք էր ներկայացնում երկրի անվտանգությանը, Բիձինա Իվանիշվիլուն հաջողվեց փոխել այդ իրավիճակը։ Վրաստանում հաստատվեցին ժողովրդավարություն և օրենքի գերակայություն, վերականգնվեց բիզնեսի ազատությունը:

 Անկախության վերականգնումից ի վեր, առաջին անգամ իշխանության եկավ մի կառավարություն, որը երկրում պատերազմ չէր տեսել, երկրի տնտեսությունն ու բյուջեն  գրեթե եռապատկվեցին, Վրաստանը վերականգնեց իր անկախությունն ու պետական ​​ինքնիշխանությունը, նշեց Կոբախիձեն։

2012 թվականին, հանցավոր ռեժիմի ներքո, հսկայական անձնական ռիսկի դիմելով, կորցնելու շատ բան ունեցող մարդը շրջադարձային պահ ստեղծեց երկրի կյանքում։ Նա մի կողմ դրեց իր սեփական անվտանգությունն ու բարեկեցությունը և բառացիորեն նվիրվեց Վրաստանը օտարերկրյա գործակալների հանցավոր վերահսկողությունից ազատագրելուն։ Միայն հայրենիքի նկատմամբ խորը սեր ունեցող մարդը կարող էր նման քայլի դիմել, նշեց Վրաստանի վարչապետը։

2011 թվականին ոչ ոք չէր հավատում, որ ժողովրդավարության և օրենքի գերակայության լիակատար ոտնահարման պայմաններում հնարավոր էր ընտրությունների միջոցով փոխել ռեժիմը, նշեց Կոբախիձեն։

Հենց նույն բացառիկ սերը երկրի հանդեպ և իմաստությունը պահանջվեց նրա կողմից, որպեսզի  2022 թվականից հետո Վրաստանը փրկվեր  այն զարգացումներից, որոնք առաջ եկան երկրի համար՝ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում, նշեց Կոբախիձեն:

Հիշեցնենք, որ 2022-ին, մարտի 21-ին, Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան տիկին Քելլի Դեգնան, պահանջեց Իվանիշվիլուց փաստացի երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ՝ դրա դիմաց խոստանալով անձամբ իրեն ահռելի եկամուտներ արևմտյան կենտրոնների կողմից:

Իվանիշվիլին մերժեց այդ պահանջը նշելով, իր համար «սեփական Հայրենիքը չի կարող դառնալ առևտրի առարկա»:

Հենց այդ պատճառով էլ նրա դեմ սկսվեցին դատական գործընթացներ և մասնավորապես  շվեյցարական Credit Suisse բանկի կողմից:

Սակայն նրա փաստաբաններին հաջողվեց հաղթանակ տանել այդ բանկի նկատմամբ, սակայն մինչ այսօր, ավելի քան 800 մլն դոլար Իվանիշվիլին այդ բանկից չի ստացել:

Սա վառ օրինակ է, թե ինչպիսին պիտի լինի մեծահարուստ և միաժամանակ հայրենասեր  գործիչը:

Սա է իրականությունը:

Իսկ թե ինչի հասավ Վրաստանը Իվանիշվիլիի կառավարման արդյունքում, կներկայացնենք մեր հաջորդ հոդվածում:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>