Անդրանիկ Թևանյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Վահագն Ալեքսանյանի Ժողովրդավար երկրներում 50 քաղբանտարկյալ չի լինում Նիկոլ Վովայի Փաշինյան , ինչու ես թաքուն պահում. Մանուկ Սուքիասյան
3
Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ԵՄ-ն զբաղված է Հայաստանում բռնապետություն բուծելով Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին Ցույց` Ուրսուլայի սիրելի Փաշինյանի հակաժողովրդավարական ռեժիմի քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով Դուք սեղմել եք մի մարդու ձեռք, ում ձեռքերը թաթախված են արյան մեջ Ձեր մեղավորությունն է, որ Հայաստանի փոքրիկ Հիտլերը բռնաճնշումներ է իրականացնում և չի պատժվում. Արեգնազ Մանուկյան Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Պատերազմ Արցախում
Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ԵՄ-ն զբաղված է Հայաստանում բռնապետություն բուծելով Անդրանիկ Թևանյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Վահագն Ալեքսանյանի Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին Խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ է վնասազերծվել Ռուսների հետ հարաբերությունները կարգավորելու սողանցք է փորձում գտնել ՀՀ իշխանությունը. Աղաջանյան Որոշում եմ կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից. Աշոտ Դանիելյան ՔՊ-ն ինձ հռչակել է ձայնազուրկ․ Արա Սահակյան Գնդապետին ծառայությունից հեռացրել էին, որովհետև ծեծել էր հայ զինվորին ոտքով խփած ադրբեջանցուն․ ազատամարտիկ ՍԴ-ում ելույթներից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն գործի է անցել. «Միասնության թևեր»-ի ահազանգը Ձերբակալել են Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին. Նարեկ Կարապետյան Գիտակցում եմ այն փաստը, որ ոչ բոլորին է դուր գալիս մեր մերձեցումը. Ուրսուլա Ֆոն դեր Լայենը իրենց կողմից Հայաստանի վրա նշանակված բռնապետ Փաշինյանին ՀՀ-ն բռնապետություն է, ղեկավարն է հրահանգ տալիս՝ ում պետք է բռնել, ում՝ չէ, ում ասֆալտին պառկեցնել Հայաստանը սահուն կերպով գլորվում է դեպի ֆաշիստական ռեժիմ. Արեգնազ Մանուկյան Ժողովրդավար երկրներում 50 քաղբանտարկյալ չի լինում Ցույց` Ուրսուլայի սիրելի Փաշինյանի հակաժողովրդավարական ռեժիմի քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով Արյունոտ Ուրսուլա....Հայաստանը մանիպուլյացիների զոհն է. Լարիսա Ալավերդյանը խայտակառակեց Եվրոպական հանձնաժողովի նախագահին Դուք սեղմել եք մի մարդու ձեռք, ում ձեռքերը թաթախված են արյան մեջ Նիկոլ Վովայի Փաշինյան , ինչու ես թաքուն պահում. Մանուկ Սուքիասյան Այրվել է Արարատի նախկին մարզպետի առանձնատունը․ «Հրապարակ» ԵՄ–ն ոչնչացնում է Հայաստանում ժողովրդավարության վերջին մնացորդները. քաղաքագետ Ստեփան Դանիելյան Ձեր մեղավորությունն է, որ Հայաստանի փոքրիկ Հիտլերը բռնաճնշումներ է իրականացնում և չի պատժվում. Արեգնազ Մանուկյան «Չեմ վերցնի մանդատը և չեմ գա ԱԺ՝ որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը»․ Ալեն Սիմոնյան ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ» Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ» Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ» Ռուսաստանից սկսել են վախենալ Ամառվա տապ, անջուր Երևան. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները Հուլիսի 4-ին՝ ճանապարհային սահմանափակումներ Երևանում Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Որքա՞ն կթանկանա բենզինը Հայաստանում Ռուսաստանի արգելքից հետո. Փորձագետ

Արևմտյան ԶԼՄ-ները չեն թաքցնում, որ Վենսի այցի նպատակը Հայաստանի ԱԷԿ-ը փակելուն էր միտված, իսկ Փաշինյանի գլխավոր խնդիրը ընտրություններն են եղել

Արևմտյան վերլուծաբանները չեն թաքցնում իրենց ուրախությունը Հայաստան և Ադրբեջան Վենսի այցի կապակցությամբ:

Ըստ նրանց՝ եվրոպական երկրները երկար ժամանակ է, ինչ պահանջում էին փակել Հայաստանի ԱԷԿ-ը, սակայն նախկին իշխանության ներկայացուցիչները մերժում էին կատարել այդ պահանջը:

Եվ ահա, ըստ նրանց, Փաշինյանն այն եզակի հայ գործիչն է, ով պատրաստ է կյանքի կոչել դա:

Արևմտյան վերլուծաբանների տեսակետը ներկայացնելիս՝ ուշադրություն  դարձնենք մեկ վերլուծության վրա, որն ամբողջովին ցույց է տալիս, թե Արևմուտքում ինչ են մտածում այս խնդրի լուծման վերաբերյալ:

Չեխական iDNES.cz պարբերականի վերլուծաբան՝ Ադամ Հաջեկի գնահատականները լիովին ցույց են տալիս այս պատկերը:

Ըստ նրա՝ գրեթե բոլոր արևմտյան փորձագետները այն կարծիքին են եղել, թե իբր Հայաստանի ԱԷԿ-ը իրական վտանգ է ներկայացնում  Հայաստանի, ինչպես նաև՝ հարևան Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի հարավի և Իրանի համար։

Այսօր Մեծամորի ատոմակայանը ապահովում է Հայաստանի էներգիայի սպառման մոտ 40 %-ը։

Ըստ նրա՝ Եվրամիությունը բազմիցս փորձել է ֆինանսապես խրախուսել Հայաստանին փակել իր 448 ՄՎտ հզորությամբ ատոմակայանը, սակայն ապարդյուն։

Հայաստանի իշխանությունները՝ «Ռոսատոմ»-ի (և չեխական ŠKODA JS և ZAT ընկերությունների, որոնք մասնակցել են կառավարման համակարգերի փոխարինմանը) փորձագետների օգնությամբ, արդեն երկու անգամ արդիականացրել են իրենց ատոմակայանը։ Հինգ տարի առաջ որոշվել էր, որ  այն կգործի առնվազն մինչև 2036 թվականը։ Բայց ի՞նչ կլինի դրա վերջնական անջատումից հետո, հռետորական հարցադրում է կատարում այս վերլուծաբանը։

Հնարավոր սցենարներից մեկը ուրվագծվեց   Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի   հանդիպման ժամանակ։ Նա ԱՄՆ-ի անունից Հարավային Կովկասի այս փոքրիկ պետությանը առաջարկեց  9 միլիարդ դոլար՝ ռուսական էներգիայից կախվածությունը նվազեցնելու համար, ուրախությամբ արձանագրում է Հաջեկը (չեխ մեկնաբանը մոլորության մեջ է ընկել, ինչպես շատերը. Իրականում խոսքը ոչ թե ԱՄՆ-ի կողմից 9 մլրդ դոլար տալու մասին է, այլ դա Հայաստա՛նն է պարտավորվել ԱՄՆ-ին 9 միլիարդ դոլար վճարել, որպեսզի ձեռք բերի «մոդուլային ռեակտոր», մի բան, որը ԱՄՆ-ն անգամ իր տարածքում չի էլ փորձարկել- խմբ

Համաձայնագիրը սահմանում է իրավական շրջանակ ամերիկյան տեխնոլոգիաների, վառելիքի և ծառայությունների Հայաստան արտահանման համար: Այն նաև բացում է դռներ ամերիկյան ընկերությունների համար՝ Մեծամորի ատոմակայանը փոքր մոդուլային ռեակտորներով փոխարինելու պայմանագրերի համար մրցույթներ անցկացնելու համար: «Սա դասական փոխշահավետ իրավիճակ է և՛ Հայաստանի, և՛ Միացյալ Նահանգների համար», - գոհունակությամբ հայտարարեց Վենսը Երևանում:

Հաջեկի կարծիքով, այս լուծումը լավագույնը կլինի, ԱՄՆ, Թուրքիայի և եվրոպական երկրների համար, քանի որ, ըստ նրա Հայաստանը կթուլացնի իր կախվածությունը Մոսկվայից:

Այսպիսով, ըստ վերլուծաբանի, Թրամփի վարչակազմը հմտորեն օգտվում է այն փաստից, որ Հայաստանը մոտենում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն և առաջարկում է Հայաստանին մի լուծման տարբերակ, որը շահեկան կլինի Արևմուտքի համար:

Ըստ չեխ վերլուծաբանի, գլխավոր պարտվողը Ռուսաստանն է։  Վենսի՝ անդրկովկասյան հանրապետություններ կատարած եռօրյա այցի սկզբում միջուկային համաձայնագիրը Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի թուլացման վերջին նշանն է։ «Ռոսատոմը» վերջին րոպեին փորձեց դիմադրել։ Անցյալ ուրբաթ դրա ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը հանդիպեց Հայաստանի խորհրդարանի ղեկավարի հետ և առաջարկեց «համալիր համագործակցություն» նոր ռեակտորի կառուցման գործում։ Սակայն, ըստ վերլուծաբանի, Հայաստանում ոչ ոք ուշադրություն չդարձրեց նրա առաջարկին, չնայած ամերիկյան մոդուլային ռեակտորները շատ հեռավոր ապագայում են երևում։ Այնուամենայնիվ, ըստ նրա,  Փաշինյանը վաղուց հստակեցրել է, որ նոր միջուկային հզորությունների կառուցումը փողի հարց չէ, այլ ազգային անվտանգության։

Փաշինյանն  նաև անկասկած վստահ է, որ ամերիկացիների հետ միջուկային բարեկամությունը, Ադրբեջանի հետ խաղաղությունը և Թուրքիայի հետ բաց սահմանները կօգնեն նրան հաղթել հուլիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, ավարտում է իր միտքը չեխ վերլուծաբանը։

Կարծում ենք, որ այս վերլուծաբանի տեսակետը ամենից անկեղծներից է, նա  խոստովանում է, որ Փաշինյանի ընտրությունը Հայաստանի ապագա միջուկային էներգիայի զարգացման վերաբերյալ, բացառապես իր անձնական շահերից պիտի բխի:

Այսչափ անկեղծ վերլուծությունը արդեն տարածված տեսակետ է դարձել Արևմուտքում, որին այս կամ այն հարցը հետաքրքրում է այն առումով, թե դա ինչքանով կկարողանա վնասել Մոսկվայի շահերին տարածաշրջանում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>