Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Չվախենալ բարոյական ընտրության առաջ դնելուց Երևանում էր ՌԴ ֆուտբոլի միության պատվիրակությունը՝ ի դեմս ռուսական ֆուտբոլի ներկայացուցիչների
6
Լավ է, որ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվել է, բայց վատ է, որ նա դատվում է շինծու գործով. Անդրանիկ Թևանյան Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ) Վաղարշապատի իշխանության «հիբրիդային» այցը Ռուսաստան Խոշոր վթար կառավարության շենքի դիմաց «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում երիտասարդների հետ հանդիպմանը քննարկվեցին երկրի տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր (տեսանյութ) Փաշինյանն ու ՔՊ-ն կարող են ցնծալ. իրենց «Զայեդ» մրցանակային «եղբայր» Ալիևի դատարանը Արցախի նախկին ղեկավարներին դատապարտեց Փաշինյանը գնում է Գորբաչովի ճանապարհով՝ հանձնելով Հայաստանի շահերը, փորձելով հենարան գտնել երկրից դուրս, բայց նրանց ճակատագրներն էլ իրարից չեն տարբերվելու Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների ամենաթողության մասին լռելը հանգեցնելու է նոր աղետների. Ակցիա ԱԺ դիմաց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան և Ադրբեջան կժամանի՝ Օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո «Ռոսիա» մոլի աշխատակիցների բողոքի ակցիան. Նրանց հանում են տարածքից (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Լավ է, որ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվել է, բայց վատ է, որ նա դատվում է շինծու գործով. Անդրանիկ Թևանյան Միքայել Սրբազանը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին Սրբազանը պետք է արդարացվի, իսկ նրան պատվերող դատողներն ու պատվիրատուն պետք է կանգնեն դատարանի առաջ Այո՛, մեր Մայր Եկեղեցին ուղղափառ է, ասել է թե՝ «ճիշտ դավանանք ունեցող», հակառակ պնդումը հերձված է ԱՄՆ-ից Հայաստան մեծ պատվիրակություն է ժամանել․ «Հրապարակ» Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ) Երևանում՝ տներից մեկի բակում, հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը Քաղաքացուն ծեծի ենթարկած ոստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Ալեն Սիմոնյան, քուա՜նշ․ ամո՜թ ձեզ (տեսանյութ) Ապշեցուցիչ զուգադիպություն է. դատավճիռը հրապարակվեց Փաշինյանի և Ալիևի՝ Էմիրություններում «Մարդկային եղբայրության համար» մրցանակ ստանալու հաջորդ օրն իսկ. «Լազարևյան ակումբ» Սոցփաթեթի շահառուների համար ապահովագրությունը դառնում է վճարովի այն էլ՝ ավելի թանկ. Արհմիություն Նախկին հոգևորականներ Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը դատական հայց են ներկայացրել Եկեղեցու դեմ Վաղարշապատի իշխանության «հիբրիդային» այցը Ռուսաստան Հակաեկեղեցական արշավի կազմակերպիչներն ու գործակիցները հերթական սուտն ու զրպարտությունն են տարածել. Հայր Ասողիկ Չվախենալ բարոյական ընտրության առաջ դնելուց Խոշոր վթար կառավարության շենքի դիմաց Մեկ կալանավորի սնունդը 1113 դրամ արժե, բայց տանից են բանտեր հաց տանում ՔՊ-ականները լարված օրեր են ապրում Ուշադրություն․ Անգլերենի միասնական քննության վերահանձնման հայտագրման կարգը. ԳԹԿ Հայաստանի ու հայերի դեմ կայացված «դատավճիռների» նախօրեին Փաշինյանն ու Ալիևը Աբու Դաբիում խաղաղության մրցանակ են ստանում. ՀՅԴ Բյուրո Երևանում էր ՌԴ ֆուտբոլի միության պատվիրակությունը՝ ի դեմս ռուսական ֆուտբոլի ներկայացուցիչների «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում երիտասարդների հետ հանդիպմանը քննարկվեցին երկրի տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր (տեսանյութ) Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին ու Ալիևին Քաղաքացուն խոշտանգած ու նվաստացրած ոստիկանը կձերբակալվի. Քննչական կոմիտե Արցախի ղեկավարության դատապարտումը Բաքվում՝ Նիկոլի մրցանակի գինն էր, որ բոլորս ենք վճարում. Արթուր Խաչատրյան Սուրբ Էջմիածինն իր զորակցությունն է հայտնում Արցախի պատանդառված պետական գործիչներին, ռազմագերիներին և նրանց ընտանիքներին Ուշադրություն ոչ ներգաղթային վիզայի դիմորդներին․ դեսպանատունը կարող է վերանշանակել հարցազրույցի օրը Անարդյունավետ կառավարման արդյունքում առաջացած հերթական լիճը (տեսանյութ)

Չվախենալ բարոյական ընտրության առաջ դնելուց

Ալիևը, ցմահ ազատազրկման դատավճիռների համար, օրացուցային բոլոր օրերից դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը։ Մեկ պարզ պատճառով, որ ստորացնի հայ ժողովրդին։

Նախօրեին տեսախցիկների առաջ տեղի ունեցավ պատվիրակության ստորացման հրապարակային ակտը, երբ Հայաստանի պատվիրակությունը խոնարհման գնաց Ալիևին, որն անշարժ-անթարթ իշխում էր միջավայրում։

Ոչինչ չէր խանգարում Նիկոլին մրցանակը ստանալիս ասել. «շնորհակալություն, բայց ես չեմ կարող սա լիարժեքորեն ընդունել, որովհետև Բաքվի բանտերում պահվում են իմ հայրենակիցները»։ Ոչինչ չէր խանգարում ասել, որ սա լիարժեք խաղաղություն և լիարժեք մրցանակ չէ, քանի դեռ նույն պահին քանդվում են հայկական եկեղեցիները, քաղաքները, գյուղերը, քանի դեռ հարյուր հազարավոր հայեր զրկված են իրենց հարազատների գերեզմաններ այցելելու, իրենց տունը մտնելու իրավունքից։

Ո´չ միջազգային իրավունքն էր արգելում, ոչ՝ միջազգային էթիկետը։ «Արգելում էր» մեկ բան՝ Հայաստանում բարոյականության հոգեվարքը, Հայաստանում ներքին ճնշման բացակայությունը։

Առաջիկա ընտրություններին բարոյական բաղադրիչը պետք է գերիշխի։ Հանկարծ չմտածենք, թե միայն սոցիալական ու տնտեսական խոստումներով կարողանալու ենք հասարակական տրամադրություններում խոշոր բեկում մտցնել։

Պետք չէ վախենալ, պետք չէ խուսափել՝ հայ ընտրողին, բոլոր ընտրազանգվածներին բարոյական ընտրության առաջ դնելուց։ Ստիպենք վիրավորվել, ստիպենք նեղվել, ստիպենք չվախենալ՝ ընդունելուց, որ մեզ ստորացնում են։ Հենց այս՝ բարոյականության բաղադրիչով է հնարավոր բեկում մտցնել 60 տոկոս անտարբերների, չկողմնորոշվածների վճռորոշ ընտրազանգվածում։ Ավելին, նույնիսկ «680 հազարից» մնացած անորոշ ընտրազանգվածում է պետք դա անել։ Բագրատ Սրբազանն ասում է. տաճարը կհաղթի փողոցին, հոգևոր Հայաստանը կհաղթի իրական-կեղծ Հայաստանին։

Սա իրական Հայաստան չէ, ինչքան էլ անդադար հնչի լոզունգը։ Սա իսկական կեղծ Հայաստան է, որտեղ մեզ ստորացնում են՝ ցուցադրաբար, ցինիկորեն, իսկ մենք ձևացնում ենք, թե չենք տեսնում, չենք նկատում, չենք ստորանում։

Սոցիալական, տնտեսական ծրագրերով կարելի է փոխել սեգմենտար տրամադրություններ, բայց հանրային տրամադրությունների զանգվածային (բեկումնային) փոփոխություն հնարավոր է բացառապես ոչ նյութական գաղափարներով։ Գուցե ընտրողների որոշ մասն իրոք «ըստ սառնարանի պարունակության» է քվեարկում, բայց դա ընդդիմադիր քաղաքական-հանրային ուժերի համար արդարացում չէ։ Հակառակը, դա լավ մարտահրավեր է՝ դեպի հանրության բոլոր շերտեր գաղափարական այնպիսի միջանցքներ ստեղծելու, որոնք կարողանան նույնիսկ «սառնարանով ընտրողին» դուրս բերել այլ հարթություն։

Հետպատերազմյան խեղճությունը մեզ իրոք սազական չէ, իսկ դրա համար պետք է ցույց տալ խեղճության իրական աղբյուրը, որը սառնարաններից դուրս է։ Ընտրողի հանդեպ հարգանքը պիտի թելադրի՝ բարձրացնել ընտրողին մի քանի հորիզոնական ավելի վեր, որտեղից գործող իշխանությունները նրան անվերջ փորձում են ցած հրել՝ վերածելով «լավ ուտող-լավ ապրող» կաթնասունի։ Կարևոր է, որ հակաիշխանական համակարգերն ունենան այս ամենի խորքային ընկալումը։

Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>