Ուշադրություն ոչ ներգաղթային վիզայի դիմորդներին․ դեսպանատունը կարող է վերանշանակել հարցազրույցի օրը
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտաարարություն է տարածել, որտեղ ասվում է․
«Ուշադրություն ոչ ներգաղթային վիզայի դիմորդներին․
Երբեմն, չնախատեսված հանգամանքների պատճառով ԱՄՆ դեսպանատունը կարող է վերանշանակել ձեր հարցազրույցի օրը՝ տեղեկացնելով այդ մասին համառոտ ծանուցման միջոցով: Թարմացումները բաց չթողնելու համար հորդորում ենք պարբերաբար ստուգել հարցազրույցի ամրագրման կայքէջի օգտահաշվում ձեր տրամադրած էլեկտրոնային հասցեն, ներառյալ «Spam» կամ «Junk» ենթաբաժինները:
Լինելով տեղեկացված՝ դուք վստահաբար հարցազրույցի կներկայանաք ճիշտ օրը և ճիշտ ժամին: Մեկ այլ օր ներկայանալու դեպքում ձեր հարցազրույցը չի կայանա։
Շնորհակալ ենք ըմբռնումով մոտենալու համար»։

