Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան
13
Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Պատերազմ Արցախում
Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի

Այդ վախկոտներն անգամ լրագրողի հարցից են փախչում․ Վեհափառը պետք է դուրս շպրտի նրանց Եկեղեցուց․ Տեր Սերոբ

Հունվարի 31-ին Գերագույն Հոգևոր Խորհրդի հոգևորական անդամներին ծանուցագրեր են հղել և պահանջել որպես մեղադրյալ ներկայանալ Քննչական կոմիտե։ Քրեական հետապնդման շրջանակներում արգելափակվել է Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամների ելքը երկրից։ Ակնհայտ է, որ այս ամենն արվում է ամեն կերպ թույլ չտալու Ավստրիայում եպիսկոպոսաց ժողովի անցկացումը։

168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Տեր Սերոբ քահանա Ազարյանը (ԱՄՆ) նախ՝ հիշեցրեք, որ իշխանություններն ամեն ինչ արեցին, որ 2025 թվականի դեկտեմբերին այդ ժողովը տեղի չունենա․ «Ակնհայտ էր, որ ամեն ինչ անելու են սրբազանների վերաբերյալ գործեր սարքելու և նրանց կալանավորելու համար։ Այդ էր պատճառը, որ եպիսկոպոսաց ժողովը հետաձգվեց։ Հետո ուրիշ պատճառ հորինեցին, ասելով, թե եպիսկոպոսաց ժողովը միայն Հայաստանում պետք է տեղի ունենա։ Որևէ կանոնական, օրինական, եկեղեցաբանական օրենք չկա, որն ասում է, որ եպիսկոպոսաց ժողովը պետք է անպայման տեղի ունենա Հայաստանում։ Դա որտե՞ղ է գրված․․․ Որևէ աշխարհիկ իշխանություն իրավունք չունի մեզ ասելու, թե եկեղեցական ժողովը որտեղ պետք է անցկացվի։ Սրբազանների դեմ այս շինծու գործն ուղղակի հակասահմանադրական, հակամարդկային, հակաեկեղեցական գործունեություն է, հալածանք է Եկեղեցու դեմ»։

Ըստ նրա՝ տիրադավ եպիսկոպոսների նպատակն այն է, որ նրանց մրցակից եպիսկոպոսների հանդեպ շինծու գործեր լինեն և նրանք կալանավորվեն․ «Այս տիրադավներից որևէ մեկը դատապարտե՞լ է 4 սրբազանների կալանավորումը։ Թող մեկն ինձ ասի՝ ի՞նչ է արել Մկրտիչ Սրբազանը։ Միքայել Սրբազանը որևէ բան չի արել։ Սա նշանակում է, որ սրանք ոչ միայն տիրադավներ են, այլև հակասահմանադրական գործիչներ են, ինչպես նաև՝ եկեղեցու շահերի դեմ աշխատողներ, այս եկեղեցին կործանել փորձողներ»։

Նա շեշտեց՝ Աստված պատժելու է այն մարդկանց, ովքեր նմանատիպ գործունեություն են ծավալում․ «Այն մարդը, որը Եկեղեցին պառակտում է, նույն մարդն է, որն իր ձեռքերով խաչում է Քրիստոսին դարձյալ։ Եթե Քրիստոսին խաչել եք ուզում, խնդրեմ՝ միացեք տիրադավաց խմբին, պառակտեք եկեղեցին և կդառնաք Քրիստոս խաչողներ»։

Քահանայի խոսքով՝ որքան էլ Նիկոլ Փաշինյանն անեծք է մեր ազգի գլխին, նրա գոյությունը պատճառ եղավ, որ Եկեղեցու մեջ մաքրության գործընթաց սկսվի․ «Այս ամենն, անշուշտ, տեղի է ունենալու, երբ եպիսկոպոսաց ժողովն իր խոսքն ասի»։

Ըստ նրա՝ եպիսկոպոսը պետք է լինի քաջ, ճշմարտության համար իր արյունը պատրաստ լինի տալ, ոչ թե փոքր կոմպրոմատից վախենա․

«Անգամ լրագրողի հարցից են վախենում, փախչում։ Եթե այսքան վախկոտ եք, դուք արժանի չեք եպիսկոպոս լինել։ Այստեղ մեր թեմի առաջնորդն էլ է փախչում մարդկանց հարցերից (նկատի ունի, այսպես կոչված, տիրադավներից Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին), մի եկեղեցուց մյուսն է փախչում, որովհետև չի ուզում մարդկանց երեսը տեսնել։

Այս տեսակի մարդիկ պետք է հեռացվեն․ Վեհափառն այս մարդկանց պետք է դուրս շպրտի Եկեղեցու անդաստանից։ Ավելի լավ է 10 հավատարիմ քահանա ունենաս, քան 40, որոնց կեսից ավելին ծախված կարող է լինել։ Երբ թուրքը հրահանգում է քո ղեկավարին, քո ղեկավարը՝ քեզ, ու դու կատարում ես այդ հրամանը, դու ո՞ւմ հրամանն ես կատարում, բնականաբար, այդ թուրքի։ Մեր հայրենիքը գրավված է թուրքի կողմից, և թուրքը Փաշինյանի բերանով «խաղաղություն» է բերում մեզ։ Խաղաղություն չկա, գոյություն չունի։ Հետևաբար, այս մարդիկ պետք է հեռացվեն։ Դա Վեհափառ Հայրապետի, եպիսկոպոսաց ժողովի որոշելիքն է, բայց տեսնում ենք, որ մարդկանց ուզածը դա է»։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>