ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
17
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Ամեն ինչ չափ ու սահման ունի. մի՛ փորձեք առնվազն ինքներդ ձեզ խաբել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համարեք ներքոշարադրյալը բաց նամակ, եղբայրական հորդոր կամ բարեկամական խոսք: Այն ուղղված է ձեզ, իրավապահ համակարգում ծառայողնե՛ր, ոստիկաննե՛ր, դատախազնե՛ր, քննիչնե՛ր, դատավորնե՛ր: Եթե ունեք նշված համակարգերում աշխատող զավակ, ծնող, հարազատ, սանիկ, բարեկամ, ընկեր, ապա կարդացեք նրանց համար, փոխանցեք նրանց:

Տողերիս հեղինակի համար բարդ է ընդունել, որ կան մարդիկ, որոնք խղճի դեմ արված որևէ արարք արդարացնելու համար ասում են՝ «տուն ենք պահում», «երեխա ենք պահում»: Այնուհանդերձ, մե՜ծ դժվարությամբ, բայց ինչ-որ տեղ կարելի է հասկանալ աշխատանք, փող, պաշտոն, «տուն պահել» (չնայած, կրկնեմ՝ դժվար է):

Չենք արդարացնում, բայց հասկանալ հնարավոր է: Համենայն դեպս, հասկացողներ, դրության մեջ մտնողներ կան: Մեծ հաշվով, բոլորն անխտիր չեն կարող Դանկո լինել: Դանկոները հատուկենտ են լինում:

ԲԱՅՑ...

Պարոնա՛յք, տիկնա՛յք իրավապահներ, դատավորներ, դատախազներ ու քննիչներ, ոչինչ չարժե նրան, որ կորցնեք ամոթի, մարդուն որպես մարդ բնութագրող բոլոր հատկանիշները: Գրոշի արժեք չունի հնարավոր ու անհնար «կարմիր գծերը» հատելը:

Ավելին, նույնիսկ ստրկամտությունը, ծառայամտությունն ու հաճկատարությունը կարող են սահմաններ ունենալ: Հասկանո՞ւմ եք: Մի նետեք ինքներդ ձեզ անդունդը: Մի՛ հատեք մարդ մնալու անդառնալիության կետը:

Մի քիչ առանձնացեք, մի փոքր խորհեք: Ինքներդ ձեզ հետ: Կանգնեք հայելու դիմաց ու նայեք ձեր արտացոլանքին, եթե այն դեռ արտապատկերվում է:

Մի քիչ զրուցեք... ձեր խղճի հետ: Քնից հանեք (խիղճներդ) ու մի քիչ զրուցեք: Ոչինչ, որ խռոված է, նույնիսկ՝ ավելի լավ, որ խռոված է, դա ձեր մարդկային ու հոգևոր կենդանության նշանն է: Մի՛ կտրեք բարակած այդ լարը:

Իզուր մի՛ փորձեք ձեզ համոզել, թե դուք ճիշտ բան եք անում, թե կարևոր բան եք անում:

Մի՛ համոզեք ձեզ, որ ճիշտ եք անում, որ հայ հոգևորականների դեմ քրեական վարույթ եք նախաձեռնում: Մի՛ փորձեք ինքներդ ձեզ խաբել, թե հոգևորականները, որոնց դեմ քրեական վարույթ եք նախաձեռնում, իսկապես ինչ-որ ապօրինի բան են արել: Ինքնախաբեությունը վատագույնն է բոլոր խաբեությունների շարքում:

Լավ, գոնե ձեր իրավաբանական գիտելիքներն իրար տվեք: Ախր, դուք հո շա՜տ լավ գիտեք, որ Եկեղեցին պետությունից անջատ է: Է՛լ ավելի հրաշալի տեղյակ եք, որ դա Սահմանադրության մեջ հստակ գրված ու ամրագրված է:

Դուք շատ լավ գիտեք, որ չեն կարող Կաթողիկոսի ներեկեղեցական որոշումները, կարգադրությունները, Եկեղեցու ինքնավար կյանքին վերաբերող որոշումները դատական վեճի առարկա լինել, այդ որոշումները չեն կարող կարգավորվել աշխարհիկ դատարաններով:

Եկեղեցին՝ ի դեմս իր Հովվապետի, իր եկեղեցական կառույցների, ինքնավար է որոշում քահանաների, եպիսկոպոսների, առհասարակ, հոգևորականների հոգևոր ծառայության նշանակելու կամ ծառայությունից ազատելու, ծառայության վայր սահմանելու հարցերը:

Ախր, սա իրավաբանականի նույնիսկ դիմորդի մակարդակի հարց էլ չի, այնքան ակնհայտ ու պարզ բան է: Ու դուք հաստատ չեք կարող դա չիմանալ:

Ու, առավել ևս, չի՛ կարելի քրեական գործ հարուցել միայն այն հիմքով, որ ինչ-որ դատավորի ինչ-որ անհեթեթ, օրինականությունը, սահմանադրականությունն ու տարրական բարոյականությունը տրորտակ անող որոշում Եկեղեցին չի կատարել...

Մեր մեծերի խոսքը հիշեք. «Քիչըմ մարդ եղեք...»:

Ու, առավել ևս, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը Եկեղեցու դեմ պատերազմում ձախողվել է: Կանխատեսելի է ու, ամենայն հավանականությամբ, վաղը, մյուս օրը ընտրություններում էլ է ձախողվելու:

Բայց նույնիսկ դա չէ կարևորը:

Կարևոր է այն, թե այս ամենից հետո ձեր մեջ ինչ մնացած կլինի մարդու և հայ մարդու հատկանիշներից, հասկանո՞ւմ եք:

Կարևոր է այն, որ վաղը, մյուս օրը դուք ձեր հայացքը չփախցնեք ձեր երեխայից, թոռնիկից, թոռնուհուց, երբ հարցնի՝ պապի (հայրիկ), իսկ դու ի՞նչ էիր անում, երբ փաշինյանենք ուզում էին քանդել Հայ եկեղեցին:

Սա հո 37 թիվը չէ, որ Բակունց ու Չարենց էին սպանում, Կաթողիկոս էին խեղդամահ անում, հարյուրներով անմեղ մարդկանց գնդակահարում ու հազարներով աքսորի մատնում... Դուք էլ այն ժամանակվա «էնկավեդեականներից» չեք: Չեք, չէ՞: Ու եթե՝ չեք, ապա կընդունեք, որ չի՛ կարելի այդքան իջնել: Չի կարելի այդ աստիճան կամակատար լինել: Ինչ իշխանություն էլ ուզում է, որ լինի:

Վստահ ենք, որ քննչականներում, դատարաններում, ոստիկանությունում, դատախազությունում, ԱԱԾ-ում կան(ու քիչ չեն նրանք) կարգին մարդիկ, որոնք իրենց մարդկային ու ազգային արժանապատվությունը, մասնագիտակա՛ն արժանապատվությունը հարգում են ու դեռ բարձր են դասում:

Ու ո՛չ մի նյութական խրախուսանք, ո՛չ մի պաշտոն, ո՛չ մի «տուն պահել», ոչինչ չարժե համեմատությամբ այն ամենի, ինչը այն մյուսները սոսկ Փաշինյանի քմահաճույքով անում են սեփական երկրի, սեփական ազգի, սեփական ժողովրդի, սեփական Եկեղեցու դեմ:

Դուք էլ եք, ախր, հրաշալի հասկանում, որ տեղի ունեցողն ու փաշինյանական իշխանության կողմից խրախուսվողն արդեն նույնիսկ Եկեղեցու դեմ պայքար չէ: Սա պայքար է Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ:

Ավելին, պատերազմը, որ Եկեղեցու դեմ սկսել է Փաշինյանը, իր շոշափուկներով ուղղված է հայեցի ապագայի դեմ հենց այն երեխաների, որոնց «պահում եք»: Որոնց պահելու երերուն պատճառաբանությամբ փորձում եք հիմնավորել այն արարքները, որոնք հեչ անելու բան չեն:

Ամեն ինչ անցնում է: Այս իշխանությունն էլ է անցնելու: Ձեզ այսօր սպառնացողներն էլ են անցնելու: Իսկ ի՞նչ է մնալու հետո: Այս դեպքում ամենից կարևորը. ի՛նչ է մնալու ձեզանից, որպես մարդ, որպես հայ, որպես քրիստոնյա, որպես իրավապահ: Մտածե՛ք սրա մասին: Մի՛ խոսեք, գոնե մտածեք:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>