Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան
13
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ

Փաշինյանը փորձելու է ամեն գնով գործն ավարտին հասցնել և ապամոնտաժել ՀԱԵ-ն․ Վազգեն Հովհաննիսյան

Քաղաքագետ Վազգեն Հովհաննիսյան այն կարծիքին է, որ Հայաստանի գործող իշխանության քաղաքականությունը Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ «լիդերի ստվեր» տեսության տիրույթում է, երբ Փաշինյանը Հայաստանի՝ ընդդիմադիր հայացքների կոնսոլիդացիայի պոտենցիալ ունեցող ցանկացած ինստիտուտ փորձում է դեմոնտաժի ենթարկել և դարձնել իր ստվերի մի մասը։

«Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ ավելի ու ավելի է խստանալու այդ որդեգրած քաղաքականությունը։ Փաշինյանը փորձելու է դեմոնտաժ անել ամբողջ Հայ Առաքելական եկեղեցին և ստեղծել այնպիսի կառույց, որը կդառնա իր ստվերի մասը, կոպիտ ասած՝ փաշինյանական եկեղեցի։ Եթե փաշինյանական իշխանությունն ավարտվի, այս ռեպրեսիվ ապարատը չի շարունակի գործել, իսկ եթե շարունակի մնալ, ապա եկեղեցու նկատմամբ կտտանքները դառնալու են ավելի ու ավելի ակնհայտ։ Փաշինյանը փորձելու է ամեն գնով սկսած գործը հասցնել ավարտին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա։

Ըստ նրա՝ Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ-ում հանդես էր գալիս ոչ թե՝ որպես ՀՀ ԱԳ նախարար, որը պարտավոր է խոսել ՀՀ պետական շահերից բխող խոսույթով, այլ՝ այն խոսույթով, որն իր «վոժդը»՝ Փաշինյանի դեմքով, արտահայտում է․ «Այսինքն՝ Փաշինյանի խոսույթն ամբողջությամբ տանում է ԵԽԽՎ և այնտեղ ներկայացնում՝ որպես իրողություն։ Քանի որ Կայա Կալասն այդ խոսույթով կանաչ լույս էր վառել, հիմա այդ գծի շարունակության մեջ է նաև հանդես գալիս Արարատ Միրզոյանը»։

Ըստ նրա՝ հասարակությունն անհաղորդ ու անտարբեր է, ինչի արդյունքում ինֆորմացիոն դաշտը լցվում է փաշինյանական նարատիվներով․ «Փաշինյանը վերջնարդյունքում ունենալու է այն, ինչ ցանկանում է»։

Դիտարկմանը՝ Փաշինյանն էլ ասում է՝ եթե դեմ եք, հեղափոխություն արեք, նա արձագանքեց․

«Դա ևս ինֆորմացիոն պատերազմի շարունակությունն է։ Իրականում, ինֆորմացիոն պատերազմն այսօրվա գործող իշխանությունն է վարում ամբողջ հայության դեմ։ Այսինքն՝ ստեղծվում են ինֆորմացիոն խոսույթներ, որոնք տարբեր պոպագանդիստական ալիքներով լցվում են ինֆորմացիոն դաշտ։ Նույն Արցախի հետ կապված՝ տեսնում ենք, որ հասարակության զգալի մասը դարձել է համերաշխ այն մտքի հետ, որ Արցախը մեզ համար խնդիր էր, և նվիրաբերելով այն Ադրբեջանին՝ այդ խնդրից ազատվեցինք։ Սա փաշինյանական օրակարգ է, որը կարողացավ հաջողությամբ ներմուծել հայկական ինֆորմացիոն դաշտ և ձեռք բերել դոմինանտ դիրք»։

Ինչ վերաբերում է «հիբրիդային պատերազմի» վերաբերյալ խոսույթին, նա նշեց, որ անուղղակի գործողությունների տրամաբանությամբ Հայաստանի դեմ գործում են Թուրքիան և Ադրբեջանը, ոչ թե Ռուսաստանը․

«Իշխանությունները կրկնում են այն խոսույթները, որոնք ձևավորվել են թյուրքական իրականության մեջ»։

Ըստ նրա՝ հիբրիդային պատերազմ տերմինի կիրառությունը նշանակում է, որ այն ինչ-որ փուլում պետք է վերածվի տաք փուլի, ինչպես անուղղակի ռազմավարության տրամաբանությունն է․ Ինչո՞ւ պետք է ՌԴ-ն հիբրիդային պատերազմ իրականացնի․ ՌԴ-ն ՀՀ-ի վրա ազդելու բավականին լուրջ լծակներ ունի, և դրանք շատ դժվար է վերացնել։ ՌԴ-ն լինելով մեծ պետություն, ունի բավականին մեծ ռեսուրսային ասիմետրիա տարածաշրջանի երկրների հետ, այդ թվում՝ Ադրբեջանի և Վրաստանի։

Հետևաբար, եթե ՌԴ-ն ցանկություն ունենա ՀՀ նկատմամբ այս կամ այն թշնամական քայլն իրականացնել, ապա հավատացեք, որ ՌԴ-ն ունի բազմաթիվ լծակներ։ Հետևաբար, հիբրիդային պատերազմի մասին խոսելիս, պետք է խոսել մեր անմիջական հարևան Ադրբեջանի մասին, որը փորձում է մեր պետականությունն ապամոնտաժել։ Ադրբեջանը փորձում է մեր միջոցով իր ուժային չափաբաժինը տարածաշրջանում մեծացնել և դառնալ ավելի բարձր քաշային կատեգորիայի խաղացող»։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>