Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության «փլեյ-օֆֆ» փուլում
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը առաջին տեղը գրավեց B խմբում: Խմբային փուլի երրորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց:
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը 3-րդ տուրում 3-3 հաշվով ավարտեց Լիտվայի դեմ հանդիպումը: Մեր թիմից աչքի ընկան Դենիս Նևեդրովը, Միքայել Ղանդիլյանն ու Վլադիմիր Սանոսյանը:
Այսպիսով, Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը միավորների թիվը հասցրեց 7-ի ու առաջին տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ:
Հունվարի 31-ին Հայաստանի ազգային հավաքականը կհանդիպի Խորվաթիային:

