Ես չեմ ուզում, որ ինքը հարամի իմ տղայի շիրիմը․ Զոհվածի հայր
Իրենք չէին եկել տղերքի մոտ, տղերքի համար, իրենք եկել էին ինչ-որ մի թուրքի թիկունք պահելու, որ թուրքը կարողանա մտնի Եռաբլուր դուրս գա, ազգիս դավաճանը։ Այս մասին Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայող Հարություն Հարությունյանի հայրը։
«Այսօր եկել էի, որ խոչընդոտեի, որ կոնկրետ իմ տղայի շիրիմին մոտիկ չգա: Ես չեմ ուզում, որ ինքը մոտենա իմ տղայի շիրիմին, որովհետև ասենք մեր տղերքը ուրիշ գաղափարի տեր են եղել, բոլորս էլ նորություն չի, գիտենք ինչի համար են գնացել, կյանքները ինչի համար են տվել մեր տղաները, պարզապես, որ ինքը մոտիկ չգա իմ տղայի շիրիմին, ես չեմ ուզում, որ ինքը հարամի իմ տղայի շիրիմը»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։

