Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Պատերազմ Արցախում
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին

Միացյալ Նահանգները հրապարակել է ազգային պաշտպանության նոր ռազմավարություն. Ի՞նչ առնչություն կարող է այն ունենալ Հայաստանի հետ

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը  ռազմավարական փաստաթղթ է հրապարակել, որտեղ  նշվել է, որ ամերիկյան զինված ուժերի հիմնական ուշադրությունն այլևս չի կենտրոնացած Չինաստանի և Ռուսաստանի վրա, այլ այն ներքին ճակատում և Արևմտյան կիսագնդում է լինելու։

Առաջնահերթությունները ուրվագծված են 2026 թվականի Ազգային պաշտպանության ռազմավարության զեկույցում, որը հրապարակվել է ուրբաթ օրը։ Այն վերջին անգամ հրապարակվել էր  2022 թվականին։ Իսկ այս նոր փաստաթուղթը զգալիորեն տարբերվում  է Պենտագոնի կողմից Բայդենի վարչակազմի օրոք ընդունված հիմնական քաղաքականությունից:

Առաջին առաջնահերթությունը  կենտրոնացումն է այն հատվածի վրա, որտեղ Միացյալ Նահանգները այլևս չի մտադրվում զիջել Արևմտյան կիսագնդի կարևոր տարածքները որևէ այլ գերտերության:

 ԱՄՆ ռազմական և առևտրային մուտքը Արկտիկայից մինչև Հարավային Ամերիկա, մասնավորապես՝ Գրենլանդիա, Մեքսիկական ծոց (Թրամփն այն պաշտոնապես վերանվանել է՝ «Ամերիկական ծոց») և Պանամայի ջրանցք երաշխավորելու համար. դա է լինելու ԱՄՆ-ի գլխավոր նպատակը։

«Մենք կապահովենք, որ Մոնրոյի դոկտրինը պահպանվի մեր ժամանակներում», - նշվում է զեկույցում՝ մեջբերելով 19-րդ դարի արտաքին քաղաքականության դոկտրինը, որը պնդում է, որ ԱՄՆ ազդեցության ոլորտը տարածվում է ամբողջ Արևմտյան կիսագնդում։

Պենտագոնի երկրորդ առաջնահերթությունն այժմ  դառնում Չինաստանը, որը 2022 թվականի զեկույցում նկարագրվել է որպես Միացյալ Նահանգների ամենակարևոր ռազմավարական մրցակիցը: Նոր զեկույցում նշվում է, որ Միացյալ Նահանգները չի ձգտում «խեղդել կամ նվաստացնել» Չինաստանին, այլ  պետք է զսպի Պեկինին՝ «ուժի, այլ ոչ թե բախման միջոցով»:

Պենտագոնի երրորդ առաջնահերթությունը դաշնակիցների, այդ թվում՝ Արևմտյան կիսագնդում Կանադայի և Մեքսիկայի, ինչպես նաև Հին աշխարհի եվրոպացիների միջև ռազմական բեռի բաշխման ավելացումն է։

Չորրորդ առաջնահերթությունը պաշտպանական արդյունաբերական բազայի վերականգնումն է։

Հետաքրքիր է, որ այս փաստաթղթում, Ռուսաստանը որևէ առաջահերթության մեջ նշված չէ: Պարզապես նշված է, որ Ռուսաստանը նկարագրվում է որպես «մշտական, բայց կառավարելի սպառնալիք ՆԱՏՕ-ի արևելյան անդամների համար՝ կանխատեսելի ապագայում»։ Զեկույցում նշվում է, որ Պենտագոնը կապահովի «ԱՄՆ ուժերի պատրաստությունը՝ պաշտպանվելու ռուսական սպառնալիքներից ԱՄՆ տարածքում»։

Եթե անփոփենք վերը նշված փաստաթուղթը, ապա կարող ենք արձանագրել հետևյալը:

Առաջին

ԱՄՆ-ի զինված ուժերը չեն դիմակայելու Չինաստանի դեմ Հարավ-արևելյան Ասիայի տարածաշրջանում: Այստեղ, ԱՄՆ-ն որպես հենակետ դիտարկում է Հարավային Կորեան:

Այսինքն, ամերիկացիները փաստացի նույնիսկ կարող են ձեռքերը լվանալ այս տարածաշրջանից՝ կրճատելով իրենց զինված ուժերը:

Երկրորդ

ԱՄՆ-ն համարում է, որ Եվրոպան հիմնականում ինքնուրույն պիտի դիմակայի Ռուսաստանին, իսկ ԱՄՆ-ն պիտի պաշտպանի Ռուսաստանից բացառապես իր տարածքը:

Դա նույնպես նշանակում է, որ ԱՄՆ-ն եվրոպական թատերաբեմում այլևս չի պատրաստվելու մկաններ ցույց տալ:

Երրորդ

Միջին Արևելքում, ԱՄՆ-ի գլխավոր խնդիրը պիտի լինի՝ թույլ չտալ, որ Իրանը տիրապետի միջուկային զենքի:

Դա նշանակում է, որ այս տարածաշրջանում ԱՄՆ-ն փորձելու է բոլոր հիմնական խաղացողների հետ բալանսավորված հարաբերություններ հաստատել՝ բացառությամբ Իրանի:

                                  Ի՞նչ է դա նշանակելու Հայաստանի համար

Սրանից հետո, բոլոր այն տեսակետներն ու պնդումները, թե ԱՄՆ-ն երբևէ կարող է երաշխավորի դեր ստանձնել Հայաստանի անվտանգության համար, անհիմն են:

Բոլոր նրանք, ովքեր դրա մասին կարտահայտվեն, նրանց կարելի կլինի համարել  կա՛մ խաբեբաներ, կա՛մ հիմարներ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>