Քաղաքային ոչ լեգետիմ «իշխանությունը» ստի ու կեղծիքի նոր բարձունք գրավեց Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ժամկետը մեկ ամսով երկարաձգվեց Ընտրություն, որից ոչ ոք չպիտի խուսափի
26
Պեկինում համոզված են, որ Թրամփի նպատակը ոչ թե Իրանն է այլ՝ Չինաստանը Փախուստ դոլարից. ինչ պետք է անի Հայաստանը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչո՞ւ ամերիկացիները զոհաբերեցին քրդերին Քրիստոնեական միասնության աղոթք Միածնաէջ Մայր Տաճարում Արագածոտնի մարզպետն արգելեց Տեր Հայկին Թալինում Փաշինյանի մասնակցությամբ պատարագ մատուցի՝ ստիպելով լքել եկեղեցին Փաշինյանին Թալինի եկեղեցում դիմավորեցին «Նոլդու Փաշինյան» երգի ձայնագրությամբ (տեսանյութ) Քաղաքացին թալանվում է, ՔՊ-ն՝ պարգևավճարվում, խնդիրը չի լուծվում (տեսանյութ) Շիրակի մարզն աղետալի վիճակում է․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են․ որոշումը կկայացվի ընտրություններում Աչքով տված ինքնիշխանություն (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Չի՛ կարելի 1 կարատանոց ադամանդը խուրդել ցիրկոնի տեղ ու ուրախանալ դրա համար»,- Արմեն Աշոտյան Միլիարդների վնաս պետությանը. կառավարող եք՝ ձեր հիմնադրած ընկերությունները կառավարեք Բնակիչների ահազանգի հետքերով․ Արմեն Տիգրանյան փողոցում կոյուղատար համակարգը խցանված է (տեսանյութ) Մարգարիտա Սիմոնյանը լուսանկար է հրապարակել առանց կեղծամի Ավանի Թամրուչի փողոցը հայտնվել է հակասանիտարական վիճակում (տեսանյութ) 3 միլիոն դրամ՝ ԱԺ կերուխումի համար Փոքրիկ խմբակի ուզածը մեկ բան է՝ մնալ իշխանության․ մնացածը սուտ խոսքեր են․ Սամվել Կարապետյանի ուղերձը «Հայաստանի հարավային հարևանությամբ իրավիճակը կտրուկ լարվում է»․ Նաիրի Հոխիկյան Հայաստանի խոշոր հարկատուները 2025թ. հունվար-դեկտեմբերին վճարել են 1.946 տրլն դրամ հարկ Քաղաքային ոչ լեգետիմ «իշխանությունը» ստի ու կեղծիքի նոր բարձունք գրավեց «Նախարարի տեղակալներից մեկը գործառույթներ չունի, բայց չի զրկվել պարգևավճարներից»․ Անուշ Պողոսյան Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ժամկետը մեկ ամսով երկարաձգվեց Կյանքից հեռացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը Պեկինում համոզված են, որ Թրամփի նպատակը ոչ թե Իրանն է այլ՝ Չինաստանը Փախուստ դոլարից. ինչ պետք է անի Հայաստանը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ընտրություն, որից ոչ ոք չպիտի խուսափի Ինչո՞ւ ամերիկացիները զոհաբերեցին քրդերին Մարդիկ վախենում են դուրս գալ տնից, որ չհայտնվեն հիվանդանոցներում (տեսանյութ) Իշխանական պատգամավորի էժանագին հայտարարությունը բացահայտ կեղծ է. Տեր Եսայի Գորիսում տեղի ունեցած պայթյունի մասին ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Քրիստոնեական միասնության աղոթք Միածնաէջ Մայր Տաճարում Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Չեխիային և դուրս եկավ փլեյ-օֆֆ Հավաքվածները անուն առ անուն վանկարկել և ոտնկայս ծափահարել են կալանավորված սրբազաններին. Քրիստինե Վարդանյան Զենքի կիրառմամբ միջադեպի հետևանքով զոհվել են Առուշ Առուշանյանի վարորդը և նրա հեռավոր ազգականը Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը կորել է. «Հրապարակ» ՀՀ իշխանությունների դեմ կոմպրոմատներ ունի ոչ միայն Արևմուտքը, այլև Թուրքիան . Աղաջանյան Եվրոպական կառույցները թևերը քշտած Հայաստանում նախընտրական պրոցեսներին են լծվել. Գեղամ Մանուկյան Ոսկետափի եկեղեցին լեփ-լեցուն է հավատացյալներով Արագածոտնի մարզպետն արգելեց Տեր Հայկին Թալինում Փաշինյանի մասնակցությամբ պատարագ մատուցի՝ ստիպելով լքել եկեղեցին Փաշինյանին Թալինի եկեղեցում դիմավորեցին «Նոլդու Փաշինյան» երգի ձայնագրությամբ (տեսանյութ)

Փոքրիկ խմբակի ուզածը մեկ բան է՝ մնալ իշխանության․ մնացածը սուտ խոսքեր են․ Սամվել Կարապետյանի ուղերձը

Տնային կալանքի տակ  գտնվող գործարար, բարերար Սամվել Կարապետյանն այսօր ուղերձ է հղել, որտեղ ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

Թեև անցած ամիսները շատերիս համար լի էին տարբեր փորձություններով ու զրկանքներով, դրանց մասին խոսելու ու դրանց մանրամասները քննարկելու կարիքը չեմ տեսնում։ Փորձությունը մարդու համար է, ու մեզանից ամեն մեկը հաջողության ճանապարհին բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել։ Անցել ենք ու ավելի ուժեղ դարձել։

Անցած ամիսներին առաջ եկած երկու ուրիշ կարևոր հանգամանք կա, որոնց մասին ուզում եմ ասել այսօր։

Նախ, սկսվեց փոքրիկ խմբակի բացահայտ տապալումը։ Ապացուցվեց այն, ինչի մասին խոսում էինք վաղուց։ Հայի ոգին ու հայի հավատը հնարավոր չէ կոտրել, որքան էլ որ հմուտ ու անարժեք լինեն փորձողները։ Հայերիս հնարավոր է ճնշել ու հալածել, բայց հնարավոր չէ դավանափոխ անել՝ բառի ամենալայն իմաստով։ Իրենց այս պարտությունը ու հայ ժողովրդի այս հաղթանակը պետք է գալիք ընտրություններին մինչև վերջ հասցնենք՝ սկսելով մեր հայրենիքի վերածնունդը։

Երկրորդ հանգամանքը։ Անցած ամիսների իրադարձությունները թույլ տվեցին բոլորին՝ ներսում թե դրսում, վերջապես տեսնել ու հասկանալ, որ փոքրիկ խմբակի ուզածը մեկ բան է, ընդամենը մեկ բան՝ մնալ իշխանության։ Մնացածը՝ սուտ խոսքեր են։ Մնալ իշխանության ամեն գնով, իշխել՝ թքած ունենալով ազգային ու պետական արժեքների, շահերի, մեր ու մեր երեխաների արժանապատիվ ապագայի, հեղինակության վրա։

Վստահ եմ, որ մենք միասին, հետևողական աշխատանքով, մեր հասարակությանը համախմբելով՝ թույլ չենք տալու այդ ամենը:

Մի առիթով հայտարարել էի՝ Հայ ժողովուրդը վաղուց վաստակել է սեփական երկրում լավ ապրելու իրավունքը։

Այս շաբաթ մենք ներկայացրեցինք իմ տնտեսական ծրագրի առաջին հինգ քայլերը` դեպի Ուժեղ Հայաստան։

1. 300,000 նոր աշխատատեղեր, մասնավորապես՝ մարզերում,

2. 0 հարկ՝ փոքր բիզնեսի համար,

3. 20% էժան դեղորայք՝ բոլորի համար,

4. Բերքի երաշխավորված մթերում գյուղերում,

5. 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ։

Ես դրանք երաշխավորում եմ։

Մեզ միացողները միլիոնավոր հայեր են լինելու։ Նրանք, ովքեր պատկերացնում են, թե ինչպիսի վերելք է ապրելու մեր երկիրը, երբ մեկ մարդու խաղալիք դարձած պետությունից կվերածվի մի քանի տասնյակ տաղանդավոր ու նշանավոր հայերի կողմից առաջնորդվող երկրի։ Մենք միասին շատ արագ այս նվաստացման ռեժիմից անցնելու ենք բարեկեցության իրավիճակի։

Մենք միասին երաշխավորված ու հարատև խաղաղության պայմաններում շատ արագ Հայաստանը վերածելու ենք կրթված, առողջ, ապահով ու զարգացած երկրի՝ Ուժեղ Հայաստանի։

Ժամանակը մոտ է։ Անելու ենք՝ մեր ձևով»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan