Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Պատերազմ Արցախում
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին

Պեկինում համոզված են, որ Թրամփի նպատակը ոչ թե Իրանն է այլ՝ Չինաստանը

Հունվարի 26-ի գիշերը USS Abraham Lincoln  ավիակիրը հատեց Արաբական ծովը և մտավ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պատասխանատվության գոտի, որը պատասխանատու է Իրանի դեմ գործողության համար: ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտարարեցին Պարսից ծոցում զորավարժությունների մեկնարկի մասին: Նրանք նմանատիպ զորավարժություններ անցկացրեցին Վենեսուելայում՝ Մադուրոյի առևանգման նախօրեին:

Միաժամանակ, հաղորդագրություններ տարածվեցին, որ Իրանը օդ է բարձրացրել 10 կործանիչ, իսկ երկրի հակաօդային պաշտպանությունը բերվել է բարձր պատրաստվածության վիճակի։

«Աբրահամ Լինքոլն» ավիակիրը ԱՄՆ ռազմածովային ուժերի ամենամեծ և ամենահզոր նավերից մեկն է, որը կարող է տեղափոխել մինչև 80 մարտական ​​ինքնաթիռ (F-35C, F/A-18) և աջակցել հեռահար օդային գործողություններին։

Բացի այդ, ԱՄՆ ռազմաօդային ուժերը տարածաշրջանում են տեղակայել 37 F-15E Strike Eagles, մոտավորապես 20 KC-135 լիցքավորիչ օդանավ և 24 A-10C  հարձակողական ինքնաթիռ՝ ստեղծելով ենթակառուցվածքներ բազմաթիվ ավիահարվածների և շարունակական օդային աջակցության համար։

Ամերիկյան ավիակիրների խումբը արագացրել է իր անցումը ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտի՝ ձևացնելով, թե պատրաստ է կատարել հրամանատարական առաքելություններ ամեն կերպ՝ ուժի ցուցադրումից մինչև ինքնաթիռների և հրթիռների անմիջական օգտագործում, գրում է Special Eurasia-ն։ Կարելի է միայն կռահել. ամերիկացիները պարզապես ուժի ցուցադրո՞ւմ կանեն  Իրանի ափերի մոտ, թե՞ կորոշեն հարձակվել երկրի վրա։

ԱՄՆ նախագահը նշում  է, որ ներկայիս միջոցառումները նպատակ չունեն սրելու իրավիճակը, այլ,  ցուցադրելու Թեհրանի կողմից հնարավոր ագրեսիվ գործողություններին արձագանքելու պատրաստականություն, հաղորդում է Reuters-ը:

Թրամփը նմանատիպ բաներ էր ասել նաև անցյալ տարի՝ Իրանին հարվածելուց և Վենեսուելայում ռազմական միջամտությունից առաջ, որը ենթադրում էր Delta Force հատուկ նշանակության ուժերի օգտագործում՝ նախագահ Մադուրոյին առևանգելու համար:

Այնուամենայնիվ, ռազմական վերլուծաբաններն արդեն քննարկում են, թե ինչ կարող է ենթադրել Իրանին հարվածելը։

Առաջին սցենարը՝ ուղիղ ավիահարվածներ հիմնական ռազմական թիրախներին՝ ավիաբազաներին, ՀՕՊ դիրքերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բազաներին և բալիստիկ հրթիռների ենթակառուցվածքներին։

Երկրորդ սցենարը՝ հարվածներ երկրից դուրս գտնվող իրանական ազդեցության կառույցներին, այդ թվում՝ Իրաքում և Սիրիայում գտնվող հուսիթներին և շիա աշխարհազորայիններին։ Տեղակայված լիցքավորիչներն ու ռազմավարական ռմբակոծիչները թույլ կտան հարվածներ հասցնել Պարսից ծոցից զգալի հեռավորությունների վրա գտնվող թիրախներին։

Special Eurasia -ի  փորձագետները նշում են, որ հարվածների մասշտաբը և բնույթը կախված կլինեն ոչ միայն ամերիկյան կարողություններից, այլև իրանական հնարավոր պատասխանի գնահատականից և միջազգային արձագանքից: Թեհրանն արդեն զգուշացրել է, որ ցանկացած հարձակում կհամարի «լիամասշտաբ պատերազմ» և պատրաստ է արձագանքել հնարավորինս կոշտ ձևով՝ ներառյալ հակահրթիռային և ռազմածովային գործողություններ: Իրանի զինված ուժերը նաև հայտարարել են ամերիկյան ավիակիրը խորտակելու փորձի մասին:

Ինչպես նշում է վերլուծաբան Ջեյմս Թաունը, «լայնածավալ գործողությունը քիչ հավանական է առանց հստակ քաղաքական նպատակների, սակայն ԱՄՆ-ն ունի ուժ արագորեն կիրառելու ռեսուրսներ»։

 

Պեկինում համոզված են որ Իրանին թիրախավորելով իրականում թիրախավորում են Չինաստանին

Չինաստանը վստահ է, որ Իրանի վրա հարձակումը պարզապես խորամանկություն է, և իրական թիրախը Չինաստանն է, նշում է չինական Sohu  պարբերականը:

Իրանի ռազմավարական արժեքը Միացյալ Նահանգների համար կայանում է Չինաստանի հետ խորը տնտեսական կապերի մեջ։ Չինաստանը իրանական հում նավթի ամենամեծ գնորդն է։ Երկու երկրների միջև էներգետիկ համագործակցությունը Մերձավոր Արևելքում հիմնական հենակետն է։ Թրամփի կողմից Իրանի վրա գործադրվող արտակարգ ճնշումը, ըստ էության, Չինաստանի էներգետիկ անվտանգության շրջանցում է։ Երբ իրանական նավթի արտահանումը դադարեցվեց պատժամիջոցների պատճառով, Չինաստանը բախվեց մատակարարման շղթայի անկայունության և նավթի գների ռիսկերի։ Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները օգտվեց առիթից և պատժամիջոցներ կիրառեց Իրանի հետ առևտուր անող բոլոր ընկերությունների նկատմամբ՝ ուղղակիորեն թիրախավորելով չին-իրանական համագործակցությունը տնտեսական և առևտրային նախագծերի շուրջ, նշում է պարբերականը:

Պարբերականը նաև մեջբերում է չինական պաշտոնական աղբյուրների այն տեսակետը, թե Ամերիկայի համար Մերձավոր Արևելքը Չինաստանին զսպելու գլխավոր մարտադաշտն է:

Այս վարկածը հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ Իրանում բողոքի ալիքն արդեն ավարտվել է, և ԱՄՆ-ի կողմից մկանների ցուցադրումը չի կարող կապ ունենալ Իրանի ներքին խնդիրների հետ:

Թեև մի շարք իսրայելական և ադրբեջանական պարբերականներ փորձում են կրակի վրա յուղ լցնել, նշելով, թե իբր Իրանում զոհերի թիվը հասնում է 30 հազարի, փորձելով խաղալ Թրամփի ինքնասիրության վրա, ով նշել էր, թե Իրանում մահապատիժների չեղարկման պատճառով հիմք չի տեսնում Իրանի հանդեպ լրացուցիչ քայլերի դիմելու համար:

Եվ ահա, 30 հազար զոհերի առասպելի տարածումը, հավանաբար, նպատակ ունի ճնշելու Թրամփի վրա, որպեսզի վերջինս ստիպված լինի հարվածել Իրանին, որի գլխավոր շահառուները, կուզենային լինել, առաջին հերթին, Իսրայելն ու Ադրբեջանը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>