Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Պատերազմ Արցախում
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին

Շա՞հ, թե Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 3-րդ)

Նախորդ մասը՝ հղումով

Այսօրվա բողոքի ալիքի գլխավոր կարգախոսներից է դարձել  Իրանի ներկայիս քաղաքական համակարգի փոփոխության պահանջը, որն ակտիվորեն աջակցվում է նաև «դրսից»  և, մասնավորապես, ԱՄՆ-ից և Իսրայելից:

Փորձենք հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում ներկայիս Իրանի քաղաքական կառավարման համակարգը, և ի՞նչ են պահանջում փոխել  իշխանության ընդիմախոսները:

Իրանը այն եզակի երկրներից է որտեղ գործում է թեոկրատական կառավարումը

1979 թվականին ընդունված սահմանադրության համաձայն՝ Իրանը իսլամական հանրապետություն է։

Պետության գլուխը Գերագույն առաջնորդն է։ Նա որոշում է երկրի ընդհանուր քաղաքականությունը։ Ռահբարը  նաև Իրանի զինված ուժերի գերագույն հրամանատարն է։ Այսօրվա Իրանի ռահբարը Խոմենեին է:

Նա  նշանակումումներ է կատարում պետությանկարևորպաշտոններում՝

-դատարաններինախագահներին,

-ոստիկանությանպետին

- զինվածուժերիբոլորզորքերիհրամանատարներին,

-Սահմանադրությանպահապաններիխորհրդիտասներկուանդամներիցվեցին:

Իր հերթին ռահբարը նույնպես ընտրվում է, սակայն, ոչ թե ուղիղ ընտրությամբ բնակչության կողմից, այլ այսպես կոչված Փորձագետների խորհրդի կողմից և հաշվետու է այդ կառույցին:

Փորձագետների խորհուրդը Իրանի հատուկ կառավարական մարմին է, որն ընտրում է երկրի գերագույն առաջնորդին։ Այն  բաղկացած է 88 մոջթահիդներից, որոնք իրենց հերթին, ընտրվում են երկրի ողջ բնակչության  կողմից՝ ութ տարի ժամկետով։

Այդ 88 մոջթահիդներն իսլամական աստվածաբաններ են, որոնց փաստացի գլխավոր առաքելությունը երկրի գլխավոր առաջնորդ ընտրելն է:

Այսպիսով, երկրի ռահբարը, անուղղակի ընտրվում է ողջ բնակչության կողմից, որտեղ միջնորդի դերում են լինում երկրի ամենա հեղինակավոր իսլամական աստվածաբանները: Այդ իմաստով, Իրանի կառավարման համակարգը տարբերվում է, թե ավանդական դեմոկրատական համակարգից և թե միապետությունից, որն առկա էր այդ երկրում, մինչև 1979 թվականը:

Իրանում երկրորդ ամենաազդեցիկ պաշտոնյան նախագահն է։ Նախագահը փաստացի, հանդիսանում է երկրի գործադիր իշխանության ղեկավարը։

Ինչպես, օրինակ կիսանախագահական ընտրություններում, այդ դերը կատարում են վարչապետերը:

Հիմնական հարցերի վերաբերյալ որոշումները կայացվում են միայն Գերագույն առաջնորդի հաստատմամբ: Նախագահը նշանակում է Նախարարների խորհրդի անդամներին և համակարգում է կառավարության աշխատանքը:

Տասը փոխնախագահներ և 21 կառավարության նախարարներ հաստատվում են խորհրդարանի կողմից: Չնայած պաշտպանության և հետախուզության նախարարներին նշանակում է նախագահը, այս թեկնածությունները պետք է նախապես հաստատվեն Գերագույն առաջնորդի կողմից:

Նախագահն ընտրվում է ուղղակի համաժողովրդական քվեարկությամբ՝ չորս տարի ժամկետով: Նախագահի թեկնածուները պետք է նախապես հաստատվեն Պահապանների խորհրդի կողմից:

Երկրի պարլամենտը՝ Մեջլիսը,   բաղկացած է 290 անդամից, որոնք ընտրվում են համաժողովրդական քվեարկությամբ՝ չորս տարի ժամկետով:

Պարլամենտի  պարտականությունների մեջ են մտնում օրենսդրության մշակումը, միջազգային պայմանագրերի վավերացումը և բյուջեի կազմումը: Մեջլիսի բոլոր թեկնածուները հաստատվում են նաև Պահապանների խորհրդի կողմից:

Պահապանների խորհուրդը, իր հերթին,  բաղկացած է, ինչպես նշեցինք,  12 անդամից, որոնցից վեցը նշանակվում են Գերագույն առաջնորդի կողմից: Մնացած վեց անդամները նշանակվում են խորհրդարանի կողմից՝ Գերագույն դատարանի գլխավոր դատավորի առաջադրման հիման վրա:

Պահապանների խորհուրդը հաստատում է հիմնական պաշտոնների թեկնածուներին, այդ թվում՝ նախագահի թեկնածուներին, կառավարության անդամներին և խորհրդարանի անդամներին: Խորհրդի հիմնական պարտականությունն է վերանայել օրինագծերը՝ իսլամական օրենքներին համապատասխանելու համար: Եթե պարզվի, որ դրանք հակասում են շարիաթի օրենքներին, օրինագիծը հետ է ուղարկվում վերանայման: Ավելին, Խորհուրդն իրավունք ունի վետո դնել Մեջլիսի ցանկացած որոշման վրա:

Տեղական կառավարման մարմինները, արդեն ձևավորվում են ավելի ազատ ռեժիմով, որտեղ չկան միջանկյալ կառույցներ, որոնք կկարգավորեին իրենց աշխատանքները:

Այդ համակարգը, իր բովանդակությամբ, նման է Հայաստանի, Վրաստանի և այլ երկրների տեղական կառավարման   համակարգերին:

Երկրի դատական համակարգը  կազմված է երեք մասից, 

-Ժողովրդական դատարանի, որը քննում է քաղաքացիական և քրեական գործեր

-Հեղափոխական դատարանի, որն քննում է պետության դեմ հանցանքներ և

-Հոգևոր դատարանի, որն քննում է գործեր, որոնք առնչվում են կրոնական հարցերին:

Այս երեք դատարանների ղեկավարներին նշանակում է երկրի ռահբարը:

Այսինքն, կարող ենք արձանագրել, որ Իրանում երկրի դատական համակարգը, սահմանադրորեն կախված է ռահբարից:

Իրանը ունիտար պետություն է, կազմված է 31 մարզերից, որոնց անվանում են օստաներ:

                          Ի՞նչ ազգություններ կան Իրանում

Թեև պաշտոնական վիճակագրություն Իրանում ազգությունների քանակի մասին չկա, և այդ պատճառով տարբեր փորձագետներ, տարբեր թվեր են ներկայացնում, միջազգային փորձագիտական շրջանակները իրենց վերլուծություններում հենվում են, այսպես կոչված, ամերիկյան ԿՀՎ (Կենտրոնական հետախուզական վարչության) համաշխարհային փաստերի գիրքում առկա տվյալների վրա:

Ըստ այդ գրքի՝ Իրանի բնակչության էթնիկական կազմը հետևյալ պատկերն ունի.

- 61% են կազմում պարսիկները ( որոնք սփռված են ողջ երկրով մեկ)

-16 % են կազմում ադրբեջանցիները (հիմնականում ապրում են, Արևելյան Ադրբեջանի, Զանջանի, Արդաբիլի, Ղազվինի և Արևմտյան Ադրբեջանի նահանգներում)

-7 % են կազմում քրդերը ( հիմնականում բնակվում են Քերմանշահի, Քուրդիստանի,  Հյուսիսային Խորասանի և Արևմտյան Ադրբեջանի նահանգներում)

- 6 % են կազմում մազանդարանցիները (իրանալեզու ժողովուրդ է, ապրում են հիմնականում Մազանդարան նահանգում)

-6 % են կազմում Գիլանիացիները ( իրանալեզու ժողովուրդ է, ապրում է հիմնականում Գիլան նահանգում)

-4 % են կազմում Լուրերը ( քրդերից  և պարսիկներից կազմված նոր ժողովուրդ է, ապրում է  հիմնականում Լուրեստան և Էլամ նահանգներում)

-3 % են կազմում թուրքմենները (թյուրքալեզու ժողովուրդ է, ապրում է Գոլեստան նահանգում)

-2 % են կազմում Բախտիարները (լուրերին մոտ ժողովուրդ է, ապրում է հիմնականում  Չեհարմեհալ և Բախտիարիա, Խուզեստան և  Լուրեստան նահանգներում)

- 2 % են կազմում բելուջները (իրանալեզու ժողովուրդ է, սակայն ավանդական քոչվորական մշակույթով, ապրում է հիմնականում Սիստան և Բելուջիստան, Քերման, և  Հորմոզգան նահանգներում)

-2 %  են կազմում արաբները (ապրում են  հիմնականում Խուզեստանի և Հորմոզգանի նահանգներում)

Իրանում ապրում են նաև այլ ազգեր, որոնց թիվը մեկ տոկոսից ավել չէ:

Դրանք են, իրանալեզու  թալիշները, հազարաները, փաշթունները, տաջիկներ, ջեմշիդներ:

Թուրքալեզու քաշքայիսները, աֆշարները, չարայմակները, շահսևանները:

Բացի մահմեդական ազգերից, Իրանում ապրում են նաև հայեր, ասորիներ, վրացիներ (ֆերեդանցի մահմեդականացված վրացիներ են), հրեաներ:

 

                                 Ի՞նչ կարգավիճակ ունեն հայերը Իրանում

Թեև հայերը Իրանում վիճակագրական տեսանկյունից լուրջ թվաքանակ չեն կազմում, այնուամենայնիվ, ներկայացված են այդ երկրի խորհրդարանում: Հայերին է պատկանում խորհրդարանի երկու մանդատը:

Համեմատության համար, նշենք, որ հրեաները, ասորիները և զրադաշտները ունեն մեկական պատգամավորական մանդատներ:

Իրանը երբեք չի եղել դաշնային բնույթի պետություն: Բացի այդ, առանձին լիազորություններ չեն ունեցել նաև այլ կրոնական փոքրամասնությունները, բացի հայերից, հրեաներից և ասորիներից:

                 Հայերի կարգավիճակը Փեհլեվիի կառավարման ժամանակ

Փեհլեվիների կառավարման ընթացքում հայերն ունեին առանձնահատուկ կարգավիճակ: Վարչական ապարատի ձևավորման ժամանակ, շահի կառավարման ընթացքում,  ազգային առանձնահատկությունները հաշվի չէին առնվում, և էթնիկ շրջաններում վարչական աշխատանքներն իրականացվում էին պարսկերենով։ Պարսիկներից բացի, միայն ոչ մուսուլման փոքրամասնություններին՝ զրադաշտականներին, հայ քրիստոնյաներին և հրեաներին էր  թույլատրվում,  ընտրել իրենց պատգամավորներին մեջլիսում։

Միաժամանակ, շահի ռեժիմը, իրականացնելով իր ազգային քաղաքականությունը՝ միասնական իրանական համայնք կառուցելու համար, օգտագործում էր իրանական ազգայնականության և պանիրանիզմի գաղափարները: Ռեզա Փեհլավիի կառավարության ազգային քաղաքականության հիմնական բաղադրիչներից մեկը երկրի ազգային փոքրամասնությունների իրանացումը (պարսկականացումն) էր:

Հետապնդվող հիմնական նպատակը միասնական պարսկախոս իրանական ազգի ստեղծումն էր։ Պարսկերենը Իրանում միակ պաշտոնական պետական ​​լեզուն էր։ Կրթությունը տարվում էր բացառապես պարսկերենով։

Ռեզա Փեհլեվիի գահակալության տարիներին հայ համայնքի վիճակը շատ ավելի դժվար էր, քան նրա որդու՝ Մոհամմադ Ռեզա Փահլավիի գահակալության տարիներին։ Չնայած հայերը որոշակի աստիճանի մշակութային և կրոնական ինքնավարություն ստացան համայնքային գործերում, և խորհրդարանի լրացուցիչ անդամ ընդունվեց Մեջլիս, Ռեզա Փահլավին արգելեց հայերին զբաղեցնել պետական ​​և վարչական պաշտոններ։

Ռեզա Փեհլեվիի հրամանով շատ գյուղեր, որոնք ունեին հայկական, ադրբեջանական, քրդական, բելուջական, արաբական և թուրքմենական աշխարհագրական անվանումներ, փոխվեցին պարսկականների։

Ռեզա Փեհլեվին կասկածանքով էր վերաբերվում հայերին և նրանց կապերին Խորհրդային Հայաստանի հետ:

Ռեզա Փեհլեվիի վախերը կապված էին 1905–1911 թվականների Սահմանադրական հեղափոխության իրադարձությունների հետ, որին ակտիվորեն մասնակցել են նաև հայ ականավոր գործիչներ  և՛ Հնչակյան կուսակցությունից, և՛ Դաշնակցությունից։

1909 թվականին Սահմանադրականների նկատմամբ տարած հաղթանակից հետո Ռաշտում հեղափոխական շարժման առաջնորդ Եփրեմ Խան Դավթյանը դարձավ Թեհրանի ոստիկանապետ։

 Եփրեմ խանի նշանակումը այս պաշտոնում, որը լիազորություններով համարժեք էր նախարարական պաշտոնի, հաստատեց նրա կազմակերպչական և ռազմական կարողությունները։ Այն նաև լույս էր  սփռում այդ ժամանակաշրջանի հեղափոխականների կոսմոպոլիտ բնույթի և այն հնարավորության վրա, որը հեղափոխությունը ընձեռում էր հայերին։

Մոհամմադ Ռեզա Փեհլավիի օրոք հայ համայնքի ներքին ինքնավարությունը լիովին վերականգնվեց։

                  Հայերի վիճակը Իրանում իսլամական հեղափոխությունից հետո

1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո հայերի իրավիճակն Իրանում ավելի  հակասական դարձավ:

 Մի կողմից՝ հայերը  պահպանեցին մշակութային և կրոնական իրավունքները և վայելեցին խորհրդարանական ներկայացուցչություն, ունենալով երկու մանդատ,  սակայն կառավարական կառույցներում բախվեցին աճող խտրականության, բարձր պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումների ՝ չնայած Իրանի նկատմամբ իրենց պատմականորեն հավատարիմ դիրքորոշմանը: Իրանի Սահմանադրությունը քրիստոնյաներին ճանաչում է որպես «Գրքի մարդիկ», սակայն գործնականում շիական գաղափարախոսական սկզբունքները սահմանափակում են ոչ մուսուլմաններին, այդ թվում՝ հայերին, քաղաքական իշխանությունից:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հայերը Իրանում միշտ ունեցել են կայուն դիրքեր, կյանքի տարբեր ոլորտներում, սակայն ոչ պետական կառավարման համակարգում:

Այսօրվա իրադարձությունների համատեքստում, շատերը փորձում են գուշակել, թե կկարողանա այդ երկրի կրոնական վերնախավը պահպանել իր իշխանությունը, թե Իրանին սպասում է քաղաքական համակարգի արմատական փոփոխություն, կամ նույնիսկ երկրի մասնատում:

Այս հարցերի շուրջ լայնորեն քննարկումներ են ընթանում աշխարհի տարբեր կենտրոններում: Վերլուծելով, նաև թե ինչ աշխարհաքաղաքական ազդեցություն կարող են թողնել Իրանի ներքին կյանքում արմատական բնույթի փոփոխությունները:

Այս համատեքստում, մեզ հետաքրքիր է երկու խնդիր:

Կկարողանա՞ արդյոք Իրանը պահպանվել, որպես միասնական պետություն, թե՞ ոչ:

Եթե այո, ապա ի՞նչ համակարգով, իսկ եթե՝ ոչ, ապա ի՞նչ ազդեցություն այն կարող է թողնել Հայաստանի վրա՝ հաշվի առնելով հայտնի ադրբեջանական գործոնը:

Արտակ Հակոբյան

Շարունակելի
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>