Արշակ սրբազանի կալանքի վերաբերյալ վերաքննիչ բողոքը կքննվի գրավոր ընթացակարգով
Դիտել նաև
Միքայել Սրբազանի գործով պաշտպանները կդիմեն միջազգային դատարան
Հայրենադավը գցել է տիրադավներին, ողորմելին՝ խղճալիներին, անամոթը՝ անպատկառներին, անբարոյականը՝ բարոյազուրկներին, ճղճիմը՝ չնչիններին
Երևանի մայթերը, պոլիկլինիկաների, մանկապարտեզների հարակից տարածքները բարձիթողի վիճակում են. Արշակ Սարգսյան
Միքայել Սրբազանին զրկել են Սուրբ ծննդյան պատարագներին հաղորդակցվելուց
Միքայել սրբազանն այսօր վիրահատվել է
Արշակ Սրբազանի կալանքի որոշման դեմ վերաքննիչ բողոքի առնչությամբ վերաքննիչ քրեական դատարանը պետք է այսօր որոշում կայացնի: Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Արսեն Բաբայանի հրապարակումից։
Նա հայտնել է, որ վերաքննիչում բողոքը քննարկվելու է գրավոր ընթացակարգով, այսինքն՝ դատական նիստ նախատեսված չէ, եթե դատարանը բանավոր ընթացակարգի անցնելու որոշում չկայացնի: Այսօր երեկոյան վերաքննիչ դատարանից փաստաբանին կտեղեկացնեն կայացված որոշման մասին։

