6 տարեկան երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Դիտել նաև
Ծափաթաղում 3-ամյա տղային կյանքից զրկած հայրը դատապարտվել է ցմահ ազատազրկման
Ծննդկան է մահացել. նորածնի վիճակը կայուն ծանր է
Ծնողի ծեծի հետևանքով 1 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Երրորդ և հաջորդ երեխաների համար սահմանվել է 50 հազար դրամ ամսական նպաստ
Ծափաթաղում 3-ամյա երեխայի uպանության վարույթին միացվել է նոր վարույթ. հայրը բռնnւթյուն է գործադրել նաև երեխայի եղբոր նկատմամբ
Դեկտեմբերի 30-ին, ժամը 19։00-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ «ստորին վերջույթների և որովայնի ձախ հատվածի 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածք» ախտորոշմամբ «Սպիտակ» բժշկական կենտրոն երեխա է տեղափոխվել։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ երեխան Լոռու մարզի բնակիչ 6-ամյա Հ․ Վ-ն է, ում առողջական վիճակը միջին ծանրության է։ Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխան մարմնական վնասվածքը ստացել է իրենց տան հյուրասենյակում գազի վառարանի փականի հետ խաղալու, վառարանին միացված ռետինե խողովակը տեղից հանելու և առաջացած հրդեհի հետևանքով։
Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։

